ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … թիկնոց

ՖՈՏՈ

Հարմարավետ, նորաձև և գործնական այդ իրը՝ թիկնոցն ինքնին խոսում է իր մասին։ Այն հեշտ է հագնել, լավ տաքացնում է մարմինը և թույլ չի տալիս թրջվել անգամ հորդառատ անձրևների ժամանակ։ Այս բոլոր օգտակար գործառույթների համար էլ թիկնոցները դեռ հնուց են վաստակել իրենց ժողովրդականությունը և շարունակում են մնալ որակյալ ու հուսալի զգեստ մարդկանց համար:

Որպես հագուստի տեսակ հենց առաջինը թիկնոցն է մարդը  պատրաստել վայրի կենդանու մորթուց: Դրանից հետո հազարամյակների ընթացքում մարդիկ սովորել են թիկնոցներ պատրաստել նաև կաշվից, գործվածքից և նաև գեղեցիկ ու էսթետիկ տեսք հաղորդել դրանց։ Ամենահին պահպանված թիկնոցներից մեկը թվագրվում է մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե դարով։ Այդ մորթե թիկնոցը, որը կոչվում է Մոլդի թիկնոց, զարդարված է նաև ոսկե թերթիկներով,  և ներկայումս ցուցադրված է Բրիտանական թանգարանում։

Հունական թիկնոցը կոչվում էր հիմիթիոն։ Դա կրում էին և՛ կանայք, և՛ տղամարդիկ։ Կանանց համար դա բարակ երկար գործվածք էր, որը գցում էին ուսերին, ծածկում գլուխը։ Նման հագուստն ամբողջությամբ ծածկում էր կնոջ մարմինը։ Արական տեսակի թիկնոցը գցվում էր ձախ ուսի վրայով։ ժամանակի ընթացքում հույները հորինել են հիմիթիոնի տարբեր տեսակներ և հետո ավելացրել մանուշակագույն գույնը: Նման կերպ էլ հայտնվել է ֆարոսը։ Բայց ներկը շատ թանկ էր, և թիկնոցը կարճեցվել է, հայտնվել է հլամիսը, որը հիմիթիոնի պարզեցված տեսակն է:

Հռոմեական թիկնոցներից ամենահայտնին եղել է լացերնան։ Դրանք գլխարկով էին և պաշտպանում էին անձրևից։ Հռոմի ազնվական մարդիկ կրում էին վառ, մանուշակագույն թիկնոցներ։ Ցուրտ եղանակին կրում էին դիպլաքս։ Սյուրկոն 12-14-րդ դարերի կանանց թիկնոց-հագուստն էր։ Այն ինչ-որ չափով հիշեցնում էր մորթուց պատրաստված բաճկոն: Օպելյանդը երկար ու ազատ թիկնոց էր, որը տարբերվում էր սյուրկոնից իր ավելի մեծ լայնությամբ: Դա օգտագործվում էր արարողությունների ժամանակ ներկայացնելով 14-րդ դարի ֆրանսիական նորաձևությունը։ Գոյկե թիկնոցը նման էր վանդակավոր անթև ժիլետի, այն տարածված էր Ֆրանսիայում 14-րդ դարում: Տղամարդիկ այն գցում էին ուսերին, իսկ կանայք գլխին:

Սորտի-դե բալը 19-րդ դարի թիկնոց էր: Այն նախատեսված էր պարահանդեսների համար, հարստության ցուցիչ էր և օգտագործվում էր կանանց կողմից կառքից պարասրահ հասնելու համար: Սալոպը թիկնոց էր, որը ևս 19-րդ դարում մոդայիկ էր Եվրոպայում, այն ամբողջությամբ էր ծածկում մարմինը:  Իսկ թալման ծածկում էր միայն ուսերն ու կուրծքը, և չէր խանգարում շարժումներին։ Այն տարածված էր նաև տղամարդկանց շրջանում, քանի որ անհրաժեշտության դեպքում թույլ էր տալիս արագ հանել ատրճանակը։

Բուրնուսը ֆրանսիական թիկնոցի տեսակ է, այն ստեղծել են Ալժիրի ու Թունիսի (Ֆրանսիայի գաղութներ) լեգեոնականները: Այն ինչ-որ չափով նման է հռոմեական տոգային (երկար թևերով և գլխարկով): Այդ թիկնոցի տարբերակիչ առանձնահատկությունը  սուր ծայրով ու փետուրով գեղեցիկ կապյուշանն էր։ Տղամարդկանց համար դա նորաձև, իսկ կանանց համար հարմարավետ թիկնոց էր։

Կաբոն երևի ամենա ոչ պիտանի թիկնոցն է։ Այն չէր պաշտպանում ցրտից կամ անձրևից, բայց գեղեցիկ էր նայվում կանանց վրա։ Այն կարող էր լինել տարբեր տեսակների` կարճ կամ երկար, զարդարված ժանյակով կամ ասեղնագործությամբ, համադրված գլխարկներով, զարդարված փետուրներով և զանազան դեկորացիաներով։

Թիկնոցների ամենաժամանակակից տեսակները երևի թե անջրանցիկ ու հողմափակիչ թիկնոցներն են, որոնք սկսել են հայտնվել դեռ 18-րդ դարում։ Դրանք նման են վերարկուի, պատրաստվում են ռետինապատ գործվածքից և լավ պաշտպանում են անձրևից ու քամուց։ Ոմանք դա անվանում են պլաշ: Պատմությունից հայտնի է, որ դրանք առաջինը կրել են Ալպերի հովիվները։ Պլաշի ավելի ժամանակակից տարբերակը ստեղծել է քիմիկոս Մակինթոշին, ով ստեղծել է հարմարավետ հագուստ, որը պաշտպանում է անձրևից և քամուց, և որը նրա անունով էլ կոչվում է։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular