ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանը չի պատասխանում գերեվարված հայերի դատավարությանը միանալու Բաքվի առաջարկին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է Բաքվի բանտում պահվող Լեռնային Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանի մեղադրանքի ավելացման և նրա ու տարածաշրջանի ռազմա-քաղաքական ղեկավարության դեմ գործերը դատարան հանձնելու մասին։ Ընդ որում Ադրբեջանն այդ հարցում համագործակցության խնդրանքով դիմել է Հայաստանի պետական կառույցներին, գրում է eadaily.com-ը։ «Ելնելով այն լուրջ հիմքերից, որ նախաքննության ընթացքում որպես կասկածյալ կամ վկա ներգրավվածներից շատերը ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի համապատասխան մարմիններին հրավիրում է համագործակցության», - ասված է հաղորդագրությունում։ Երևանից այդ միջնորդությանը դեռ արձագանք չկա։ Ե՛վ գլխավոր դատախազությունը, և՛ արտաքին գործերի նախարարությունը, որոնք, կարծես թե, պետք է արժանի պատասխան տային, լռում են զերծ մնալով նաև լրատվամիջոցների հարցումներին արձագանքելուց։ Անգամ հայտնի չէ այն, թե արդյո՞ք նման «առաջարկ» ստացվել է, թե ոչ։

«Նվաստացման տրամաբանությունը, որն այժմ ներկայիս իշխանության հիմնական քաղաքական գիծն է Ադրբեջանի հետ հարաբերություններում, ենթադրում է իրադարձությունների ցանկացած զարգացում»,- այդ հարցի շուրջ ստեղծված իրավիճակն է մեկնաբանել քաղաքական վերլուծաբան, Հայաստանի յոթերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Արման Աբովյանը։

 «Չեմ ուզում հավատալ, որ բանը դրան կհասնի: Բայց մի ժամանակ մենք չէինք ուզում շատ բաների հավատալ, բայց եղան: Դրա համար ես ոչինչ չեմ բացառում։ Ինչ վերաբերում է Բաքվի բանտերում գտնվող հայ պատանդներին, ապա կարող եմ ասել հետևյալը, Ադրբեջանը մշտապես նվաստացման իրավիճակ է ստեղծելու։ Մենք հիմա գտնվում ենք իրենց հայրենիքը պաշտպանած մարդկանց՝ մեր հայրենակիցների ստոր դատավարության սկզբի նախաշեմին։ Դա Ադրբեջանի կողմից կվերածվի շատ ուժեղ քարոզչական քայլի նպատակ ունենալով ապակայունացնել Հայաստանում ներքին հասարակական խաղաղությունը։ Շատ դժվար է անաչառ նայել այս ամբողջ ամոթին, որը ես կանվանեի «դիմանալու փառատոն»»,- պնդել է վերլուծաբանը։ 

Ըստ Աբովյանի «կարելի է խելագարվել հասկանալով, թե դա ինչի է հանգեցնում, և դա անկախ Բաքվի բանտերում գտնվող մարդկանց անհատականությունից»:  

«Նրանցից յուրաքանչյուրը հսկայական ներդրում ունի ոչ միայն Արցախի (Լեռնային Ղարաբաղի), այլ նաև Հայաստանի անկախության գործում։ Սակայն այս վերջին նվաստացման նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից ակնհայտ արձագանքի բացակայությունն ինքնին խոսուն է։ Ի՞նչ սպասել: Առավելագույնը, ԱԳՆ-ն ևս մեկ անատամ հայտարարություն կանի: Ոչ ավելին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումին Հայաստանի գլխավոր դատախազությանը, կրկնեմ, ես ոչինչ չեմ բացառում։ Չեմ պնդում, որ արձագանք կլինի, բայց իրադարձությունների ցանկացած զարգացում հնարավոր եմ համարում, այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»,- ասել է քաղաքական գործիչը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի դեկտեմբերի 20-ի բանաձևին, որը կոչ է անում անհապաղ ազատ արձակել 23 հայ ռազմագերիներին, ինչպես նաև կոչ է անում Եվրահանձնաժողովին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ըստ Արման Աբովյանի, դա «հերթական դատարկ արտահայտություն է»: «Եվրոպան խաղում է երկու բևեռների վրա, հայերին դատարկ բանաձևեր, խոստումներ, եղբայրության և բարեկամություն հավաստիացումներ, օդային համբույրներ, իսկ Ադրբեջանին փող ու զենք: Արցախի շրջափակման ժամանակ ևս Եվրախորհրդարանը մի քանի բանաձև ընդունեց: Միաժամանակ ԵՄ երկրները ռազմական պայմանագրեր են կնքել Ադրբեջանի հետ։ Սրան ավելացնելու ոչինչ չկա», - ասել է նա։

Իսկ ահա թե ինչ է գրել ռուս քաղաքագետ Մարատ Բաշիրովն իր «Պոլիտջոյստիք» հեռագրային ալիքում այս ամենի կապակցությամբ. «Հայաստանի իշխանությունների անգործությունը և բանտարկյալներին ազատ արձակելու համար բանակցելու չկամությունը հանգեցրեց նրան, որ Ռուբեն Վարդանյանին  45 մեղադրանք է առաջադրվել 20 հոդվածներով։ Դա 25 հազար էջ է հարյուր քրեական հատորներով։ Վարդանյանի որդին՝ Դավիթը, ասել է, որ գործի նյութերը գրված են ադրբեջաներեն, իսկ իր հոր համար դրանք բանավոր են թարգմանվում։ Ավելին, դա անում է տեղացի իրավաբանը վտանգելով իր կյանքը, քանի որ միջազգային իրավապաշտպաններին և իրավաբաններին թույլ չեն տվել մտնել Բաքու։ Սա անկախ դատական համակարգի պարոդիա է, որն ավելի շատ աբսուրդի թատրոն է հիշեցնում, քան իրավական դատական գործընթաց։ Ցանկացած դատավարության ապացույցային մասը պահանջում է փաստաթղթերի կամ ցուցմունքների առկայություն՝ մեղքն ապացուցելու համար: Բայց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն այդ տվյալները չունի։ Այդ դեպքում ո՞ւմ վկայությամբ է Բաքուն հիմնավորում նման լայնածավալ մեղադրանքը։ Եթե նայենք իրավիճակին որպես ամբողջություն, ապա դա ավելի շատ հիշեցնում է հաշվեհարդար: Հիշեցնեմ, որ Վարդանյանը չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողություններին և համապատասխան որոշումներ չի կայացրել։ Սոցիալական ձեռներեցը չճանաչված հանրապետություն է տեղափոխվել հակամարտության թեժ փուլի ավարտից հետո։ Նա զբաղվել է բացառապես սոցիալական խնդիրներով և օգնել տեղի բնակիչներին, որոնց հետ ապրել է շրջափակման ժամանակ։ Ադրբեջանի անվտանգության ուժերը խախտելով միջազգային իրավունքը Վարդանյանին բերման են ենթարկել առանց ակնհայտ հիմքերի։ Հայտնի բարերարը մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում է Բաքվի քննչական մեկուսարանում»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular