ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ Ծառայողական մեքենաները կրճատելու Նիկոլ Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում։ ԱԳՆ-ի 15 մեքենաներից Փաշինյանը որոշել է թողնել մեկը, որը կծառայի նախարարին։ ԱԳՆ-ում բուռն քննարկում են, որ արտերկրից ժամանած պատվիրակությունների, պաշտոնյաների համար ստիպված են լինելու գնման ընթացակարգերով մեքենաներ վարձակալել, ինչն ավելի թանկ է նստելու բյուջեի վրա, քան «պադավատները»։

Մատնացույց են անում, թե ինչու են նախագահի աշխատակազմի մեքենաները 50 տոկոսով կրճատել` թողնել 6 մեքենա, երբ նախագահը տարվա մեծ մասը Հայաստանում չէ։ Բայց ամենաշատը խոսում են Աննա Հակոբյանին եւ Փաշինյանի ընտանիքի մյուս անդամներին սպասարկող թանկարժեք ավտոպարկի մասին:
 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 25․ 12․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular