ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր առաջարկներ է ստացել՝ մտածում է. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթ-ը գրում է. «Նոր նախարարների նշանակմամբ նրանց տեղակալներն ավտոմատ ազատվեցին, մի մասը վերանշանակվեց, մյուս մասին ասացին` ցտեսություն: Հեռացողների թվում էին նաեւ ՏԿԵ նախարարի տեղակալները: Նորանշանակ Դավիթ Խուդաթյանը չցանկացավ աշխատել Վաչե Տերտերյանի եւ Հովհաննես Հարությունյանի հետ: Վերջինս իր էջում գրեց․ «Այս ընթացքում կառուցողական եւ արդյունաբեր աշխատելու հնարավորություն ենք ունեցել Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության եւ քաղհասարակության մի շարք կազմակերպությունների հետ… Հաջողություն եմ մաղթում ՏԿԵ նախարարության թիմին՝ նախարար Դավիթ Խուդաթյանի ղեկավարությամբ, մեր պետության զարգացման շարունակականությունն ապահովելու գործում»։ Պարզ չեղավ` եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը:

Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, թե դա եղել է իր եւ Դավիթ Խուդաթյանի միասնական որոշումը. «Խուդաթյանն իմ կուսակցական ընկերն է, եւ մեր որոշումները պարտադիր չէ դրական կամ բացասական կողմից դիտարկել։ Քաղաքական պաշտոնները ժամանակ առ ժամանակ ենթակա են փոփոխությունների, մարդիկ պիտի փոխվեն, քաղաքական պատասխանատվությունն այլ մարդիկ վերցնեն։ Ամեն փոփոխություն, կարծում եմ, միտված է ապարատում լավ փոփոխությունների համար»: Ասաց նաեւ, որ նոր առաջարկներ ունի․ «Տարբեր առաջարկներ եմ ստացել, պիտի մտածեմ», բայց չասաց, թե ինչ առաջարկներ են։ Լուրեր կան, որ հանքարդյունաբերության ոլորտում կոռուպցիոն բնույթի սկանդալներ կան` նաեւ դրանցով է պայմանավորված իր հեռանալը։ Նախկին փոխնախարարը փորձեց հասկանալ, թե որտեղից են այդ լուրերը, ապա առաջարկեց իր մասին կարծիք հարցնել Հանքագործների եւ մետալուրգների միությունից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular