ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստին հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող 15 պատմամշակութային կառույցներ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտա 50 հասցեի շենքը  (նախկին «Նաիրի» կինոթատրոնի շենք, 1952-1954 թթ.), Մ․ Բաղրամյան պողոտա 16 հասցեում գտնվող Ա. Չեխովի անվան հմ․ 55 հիմնական դպրոցի շենքը (1947-1951 թթ.), Մ․ Բաղրամյան պողոտա 18 հասցեի ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի շենքը (1948 թ.) ստացել են տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ։ Տեղական հուշարձանների կարգավիճակ են ստացել նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 7 հասցեում գտնվող բնակելի շենքը («Չինական գրախանութի շենք», 1954 թ.) և Զորավար Անդրանիկի փողոց 2 հասցեի «Փալանդուզանց» բնակելի տունը (XIX դ. II կես), Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի վիմափոր ջրաղացը (Ամբարի ջրաղաց, 13-14-րդ դդ․)։

Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի դամբարանադաշտը (Ք.ա. III-I հազ.), XV-XVII դդ. տապանաքարը (խոյատապան), Կոտայքի մարզի Նոր Գեղիի Նոր Գեղի-1 (ստորին պալեոլիթ) բացօթյա կայանը, Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող (10-12-րդ դդ․) երկու խաչքարերը, Առաջաձոր գյուղում գտնվող խաչքարը և Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի գյուղատեղի «Վարդանես»-ը (10-15-րդ դդ.), դրա տարածքում գտնվող գերեզմանոցը (7-14-րդ դդ․), խաչքարը (10-11-րդ դդ.) և կոթողը (7-րդ դ.) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ։      

Քննարկվել են նաև Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի գյուղատեղի «Ծաղկավանքի», VII-XVII դդ. (պետ. ցուցիչ՝ 6.32.3), Կարենիս գյուղի Կարենիսի վանական համալիրի (Մաթևոս և Անդրեաս առաքյալների վանք, 6-7-րդ դդ., պետ. ցուցիչ՝ 6.37.4), Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի զանգակատուն-մատուռի, 1989 թ. (պետ. ցուցիչ՝ 8.54.3), Վանական համալիր Հարանց անապատ (Սյունյաց Մեծ անապատ), 1608-1613 թթ. (պետ. ցուցիչ՝ 8.54.7), Տաթև գյուղի Վանական համալիր Տաթևի Մեծ անապատի (XVII դ. 2-րդ կես- XVIII դ., պետ. ցուցիչ՝ 8.97.8), ևս 30 այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular