ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է պատմում օրեր առաջ մահացած երեխայի հայրը․ մանրամասներ

ArmLur.am-ը գրում է․Դեկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, ով ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի մասին աղջկա տատիկը ArmLur.am-ի հետ զրույցում շոկային մանրամասներ էր հայտնել՝ երեխայի մահվան մեջ մեղադրելով ծնողներին։ Աղջկա հայրը՝ Գարեգին Հարությունյանը, ևս ArmLur.am-ի հետ զրույցում փորձել է բացատրել թե ինչ է պատահել և ինչու է տատիկը մեղադրում ծնողներին։ 13-ամյա աղջկա հոր և տատիկի մեկնաբանությամբ լսելով պատմությունը՝ ArmLur.am-ը զրուցել է նաև Անուշավան գյուղի վարչական ղեկավար Երվանդ Հակոբյանի հետ, ով հաստատեց, որ ընտանիքի անդամների միջև թշնամանքը ծագել է կենցաղային խնդիրներից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular