ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը մինչև հունվարի 22-ը չեղարկել է բոլոր չվերթերը դեպի Սիրիա

Իրանական ընկերությունները մինչև հունվարի 22-ը չեղարկել են բոլոր չվերթերը դեպի Սիրիա, քանի որ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը համաձայնեցված չէ Դամասկոսի նոր իշխանությունների հետ։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Հոսեյն Փուրֆարզանեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ներկայումս դեպի Սիրիա թռիչքներն արգելված են մինչև հունվարի 22-ը, սակայն Լիբանանի հետ կապված սահմանափակումներ չկան»,- նրա խոսքերն է մեջբերում ISNA-ն։

Ինչպես նշել է կազմակերպության ղեկավարը, օդային հաղորդակցությունը վերսկսելու համար անհրաժեշտ է թույլտվություն ստանալ երկրից։ Նույն իրավիճակն է Եգիպտոսի դեպքում:

«Երկու երկրների իշխանությունները պետք է ընդհանուր եզրակացության գան, որ մենք կարող ենք թռիչքներ իրականացնել Իրանից Եգիպտոս և հակառակ ուղղությամբ»,- հավելել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular