ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3001 և ավելի քմ մակերես ունեցող շինությունների շինթույլտվության տուրքը 8-րդ գոտու համար փոխվեց․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար շինթույլտվության տուրքը 8-րդ գոտու համար սահմանվել է 4 մլն դրամ 2024 թվականին սահմանված 5 մլն դրամի փոխարեն, որի մասով 2024-ին գործում էր 20 տոկոս արտոնություն, ինչպես նաև պայմանավորված այն հանգամանքով, որ 2023-ին ընդունված օրենքի համաձայն՝ համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության շինարարություն իրականացնելու թույլտվության դրույթը 2024 թվականի փետրվարի 8-ից ուժը կորցրած է ճանաչվել, և նշված տեղական տուրքի տեսակը նախագծում չի ներառվել»։

Այդ մասին Երևանի ավագանու որոշման նախագիծը ներկայացրեց քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը՝ մանրամասնելով տեղական տուրքերի դրույքաչափերը փոխելու հարցը:

«Որոշման մեջ կիրառվել են տեղական տուրքերի և վճարումների մասին օրենքով սահմանված գոտիականության գործակիցները»,- ասաց նա:

Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանն ասաց, որ նոր տուրքերը, որոնք սահմանվում են, ստրատեգիական որևէ փոփոխություն չեն բերում, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու հարցին:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը չհամաձայնեց կարծիքի հետ՝ միաժամանակ ընդգծելով, որ քաղաքապետարանի նպատակը Երևանում կառուցապատում թույլ չտալը չէ, այլ հատակագիծ ունենալը՝ հասկանալու համար, թե ինչ կառուցապատում է թույլատրվում այս կամ այն վայրում:

Անդրադառնալով տուրքերի չափերին՝ Ավինյանը նկատեց. «Մեր ընդունած տուրքերը ոչ միայն բյուջեի մուտքերի մասին էին, այլ նաև էականորեն զսպել են կառուցապատման ծավալները Երևան քաղաքում, որովհետև եթե այս տուրքերը չընդունեինք, մենք ուղղակի չենք պատկերացնում՝ ինչ էքսպոնենցիալ արագությամբ էր աճելու կառուցապատումը»:

Նախագիծն ընդունվեց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular