ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինվորների նկարները պղծած կնոջ գործով որոշում կայացվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պուշկինի 43 հասցեում գտնվող պատին զինծառայողների գրաֆիտե նկարները պղծելու մասով՝ մեղադրանքը ՔՕ 297-րդ հոդվածի 1-ին մասով, գործը ուղարկվել է դատարան։

Ինչպես հայտնի է, Պուշկինի 43 հասցեում զինվորների նկարները պղծած կնոջ գործը դատարանում է։

Ավելի վաղ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, թե Պուշկինի 43 հասցեում զինվորների նկարները պղծած կինը ինչ է պատմել իրավապահներին, ինչու է գնացել այդ քայլին:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին խոստովանել է, որ անձամբ ինքն է գնացել այդ քայլին:

Նա պատմել է, որ ամեն օր անցնում է Պուշկինի 43 հասցեի տարածքում ու մշտապես տեսնում այդ նկարները։ Իրեն զայրացրել է, որ խոսում են մաքուր Երևանի մասին, ու որոշել է 44-օրյա պատերազմի զինվորների նկարների կողքի գրառումները մաքրել ու այդ պահին նաեւ նրանց նկարներն է մաքրել:

Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած կնոջը ձերբակալել են։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Երևանի բնակիչ, 61-ամյա Հասմիկ Գ.-ն։ Ձերբակալվածը և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե։ 61-ամյա Հասմիկ Գրիգորյանը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին դասախոս է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular