ՆԱՍԱ-ի զոնդը պատմության մեջ ամենամոտիկ թռիչքը կկատարի դեպի Արև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Parker զոնդը պատմության մեջ ամենամոտիկ թռիչքը կկատարի դեպի Արև. սարքի և երկնային մարմնի միջև հեռավորությունը կկազմի 6,1 մլն կմ:
Ինչպես հայտնում է Axios-ը, անցումը սպասվում է դեկտեմբերի 24-ին:
Parker Solar Probe առաքելության ղեկավար Նիք Փինկինի խոսքով՝ «մարդու ստեղծած ոչ մի օբյեկտ դեռ երբեք այսքան մոտ չի անցել Արևի կողքով»: Մոտեցման առաքելության ընթացքում զոնդի հետ կապը կկորի:
Գիտնականներն օգտագործում են Parker-ը՝ ուսումնասիրելու արևային պսակի տաքացումը և այն, թե ինչն է արագացնում արևային քամին՝ հուսալով, որ դրա շնորհիվ կարող են ավելի լավ կանխատեսել վտանգավոր տիեզերական եղանակային փոփոխությունները, որոնք խաթարում են հաղորդակցությունը Երկրի վրա, ինչպես նաև առաջացնում են հյուսիսաափայլ: