ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտում հայկական ինքնապաշտպանական ուժերը զինաթափ են արել ԽՍՀՄ 81-րդ օպերատիվ գունդը. պատմության ասյ օրը( 22 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-  Հայաստան, Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան և Ղրղզստան` Էներգետիկայի օր, Ուկրաինա՝ Դիվանագիտական ծառայության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1790 – Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Ռուսական կայսրության զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ սկսել են Իզմայիլ քաղաքի պաշարումը, որտեղ կենտրոնացված են եղել Օսմանյան կայսրության մեծաքանակ զորքեր:

1800 – Պավել 1-ինը ստորագրել է Վրաստանը Ռուսաստանին միացնելու մանիֆեստը։

1882– ծնվել է գրականագետ, պրոֆեսոր Արսեն Տերտերյանը:

1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում տեղի է ունեցել Սարիղամիշի ճակատամարտը, որի արդյունքում կանգնեցվել է թուրքական հարձակումը:

1915 – ծնվել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանը։

1920 - Մոսկվայում բացվել է Համառուսաստանյան Խորհուրդների 8-րդ համագումարը, որի ժամանակ ընդունվել է էլեկտրաֆիկացման ԳՈԷՌԼՈ-ի պլանը։

1941– վախճանվել է կենսաքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Հովհաննիսյանը:

1972 – վախճանվել է գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Արմենը։

1991- Ստեփանակերտում հայկական ինքնապաշտպանական ուժերը զինաթափ են արել ԽՍՀՄ 81-րդ օպերատիվ գունդը և առգրավել 967 միավոր հրաձգային զենք, 10 միավոր զրահատեխնիկա և մի քանի բեռնատարներ։

1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կոլումբիայի հետ։

2006-հայազգի բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայում ճանաչվել է տարվա բռնցքամարտիկ:

2011- Գյումրի – Երևան երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը Լանջիկ – Մարալիկ ճանապարհահատվածում շրջվել է, ուղևորներից մեկը զոհվել է, վնասվածքներ են ստացել  11 մարդ։

2020- Եռօրյա սգի ավարտից հետո վերսկսվել են վարչապետի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները ամբողջ հանրապետությունով մեկ:

2021- Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն են հայտնել և քվեարկությամբ նոր քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1603 - Ահմեդ 1-ինը դարձել է Օսմանյան կասրության նոր սուլթան։

1666 - վախճանվել է իտալացի գեղանկարիչ Գվերչինոն (Ջովանի Ֆրանչեսկո Բարբիերի)։

1723 -ծնվել է գերմանացի կոմպոզիտոր և երաժիշտ, վիոլա դե գամբայի վրա վիրտուոզ կատարող Կարլ Ֆրիդրիխ Աբելը։

1857 - Ռուսաստանում թողարկվել է առաջին փոստային նամականիշը։

1872 - ծնվել է ֆրանսիացի անասնաբույժ, մանրէաբան և իմունաբան Քամիլ Գերենը, որը հանդիսանում է ԲՑԺ հակատուբերկուլյոզային պատվաստանյութի ստեղծողներից մեկը։

1858– ծնվել է իտալացի մեծանուն երգահան Ջակոմո Պուչինին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular