ՌԴ ՊՆ-ն կարևոր լուր է հայտնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) բնակավայրը։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից, գրում է Lenta Ru-ն։
Խոսքը Տրուդովոյե գյուղի մասին է, որտեղ կռվում են հարավային զորքերի խմբի ստորաբաժանումները։
Բացի այդ, 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերին հաջողվել է ջախջախել ուկրաինական բրիգադներին ԿԺԴՀ-ի Դրոնովկա, Ռեզնիկովկա, Զվանովկա, Ֆեդորովկա, Պետրովսկոյե և Չասով Յար բնակավայրերի տարածքներում։
Մարտերի արդյունքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մինչև 350 զինվոր, զրահատեխնիկա, երկու մեքենա, D-30 հաուբից, ամերիկյան AN/TPQ-50 հակամարտկոցային ռադիոտեղորոշիչ կայան և զինամթերքի պահեստ։