ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի զգուշացումը՝ Թուրքիային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իր վերջին ուղիղ կապի և մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Սիրիայի հարցին և այդ համատեքստում խոսել Թուրքիայի հետ ունեցած կապի, ինչպես նաև քրդական հարցի մասին:

«Թուրքիան, ինչպես գիտենք, տասնամյակների խնդիր է ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հետ, հուսով եմ, որ սրացում չի լինի, բայց եվրոպացի քաղաքական մի շարք գործիչներ բոլորովին վերջերս ինձ ասացին, որ առաջին համաշխարհային պատերազմից հետո քրդերին խոստացել են պետություն»,-նշել է Ռուսաստանի առաջնորդը:

Նշելով, որ Մերձավոր Արևելքում ապրում են միլիոնավոր քրդեր, Պուտինն ընդգծել է. 
«Քրդական հարցը լուրջ  խնդիր է, քրդերը լուրջ տղաներ են, լուրջ կռվողներ։ Քրդական խնդիրը պետք է լուծվեր Սիրիայի նախկին նախագահի օրոք, այժմ այն ​​պետք է լուծվի ներկայիս իշխանությունների ժամանակ, որոնք վերահսկում են Սիրիայի տարածքը, և Թուրքիան պիտի ինչ-որ կերպ ապահովի իր անվտանգությունը»։

Պուտինը նաև չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր: Ըստ նրա՝ Անկարան կարող է հեռացնել քրդական ջոկատներին այն տարածքներից, որոնք սահմանակից են իրեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular