ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը նոր ծանր անօդաչու թռչող սարք է մշակել, որը կարող է մրցակցել թուրքական «Բայրաքթարի» հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այս տարվա հունվարից Ռուսաստանի Դաշնությունում իրականացվում է «Անօդաչու թռչող սարքերի համակարգեր» (UAS) ազգային նախագիծը։ Այն նպատակ ունի ստեղծել և արտադրել  տարբեր նպատակների անօդաչու թռչող սարքեր: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ընդգծել է, որ այդ նախագիծը նոր հնարավորություններ կբացի նորարարական արդյունաբերություն ստեղծելու համար, որն իր հերթին նոր հնարավորություններ կստեղծի հասարակության և բիզնեսի համար, գրում է overclockers.ru-ն։ Քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի արտադրության ավելացումը կնվազեցնի կախվածությունը ներմուծումից և կբարձրացնի արդյունաբերական օբյեկտների, էլեկտրահաղորդման գծերի և խողովակաշարերի մոնիտորինգի արդյունավետությունը: Անօդաչու սարքերը կարող են օգտագործվել նաև արտակարգ իրավիճակները կանխելու համար՝ նրանք կհետևեն անտառների, ջրամբարների և աղբավայրերի վիճակին: Անօդաչուների կիրառման կարևոր ոլորտ է նաև գյուղատնտեսությունը, նրանց օգնությամբ կարելի է արդյունավետ կերպով բուժել մշակաբույսերը, պայքարել վնասատուների դեմ և վերահսկել դաշտերի վիճակն ու բերքահավաքի գործընթացը: Բացի այդ, անօդաչու թռչող սարքերը հիանալի լուծում են դժվար հասանելի վայրեր և հեռավոր բնակավայրեր ապրանքներ հասցնելու համար:

Մինչեւ 2030 թվականը նախատեսվում է երկրում հինգ անգամ ավելացնել անօդաչու թռչող սարքերի թիվը։ Այդ արդյունքը նախատեսվում է հասնել կառավարության աջակցության, տեխնոլոգիաների զարգացման և շուկայի աճող պահանջարկի շնորհիվ:

Այս տարվա դեկտեմբերի դրությամբ հայտնի է դարձել, որ Տագանրոգում սկսվել է First OKB ընկերության ծանր անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Նոր մոդելի անօդաչուի թռիչքի հեռահարությունը 1000 կիլոմետր է, իսկ բեռնատարությունը 200–300 կգ։

Ռոստովի մարզի կառավարության վերջերս կայացած նիստում ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Ֆիտինգովն ընդգծել է, որ ռուսական նոր անօդաչու թռչող սարքը շատ ընդհանրություններ ունի թուրքական «Բայրաքթար»-ի հետ: Համեմատելի բնութագրերը վերաբերում են չափերին, քաշին և թռիչքային բնութագրերին:

Այնուամենայնիվ, հիմնական տարբերությունն այն է, որ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը հարվածային անօդաչու է և կարող է օդում մնալ մինչև 24 ժամ: Նրա առավելագույն արագությունը հասնում է 222 կմ/ժ-ի, իսկ նավարկային արագությունը կազմում է մոտ 130 կմ/ժ, այն կարելի է կառավարել մինչև 150 կիլոմետր հեռավորության վրա։ Այս պահին անօդաչու սարքերի միջև ավելի մանրամասն համեմատությունը դժվար է, քանի որ Տագանրոգում մշակման անօդաչուի տեխնիկական բնութագրերը դեռ գաղտնիք են: Սակայն հայտնի է, որ ռուսական նոր մոդելի գինը 16 անգամ ավելի էժան է, քան ունի իր թուրք գործընկերը։

Միևնույն ժամանակ, մի շարք փորձագետների կարծիքով, կա հավանականություն, որ First OKB քաղաքացիական անօդաչու թռչող սարքը կարող է կիրառություն գտնել ոչ միայն քաղաքացիական կյանքում, այլ նաև մարտի դաշտում։ Ինչպես ցույց է տվել պրակտիկան, որոշակի փոփոխությունների շնորհիվ քաղաքացիական անօդաչու սարքերը հեշտությամբ կարող են վերածվել մարտական անօդաչուի։

Հաշվի առնելով վերը նշված բոլոր գործոնները Ռուսաստանում անօդաչու ինքնաթիռների ապագան խոստումնալից է թվում։ Տեխնոլոգիաների ակտիվ զարգացումը, կառավարության աջակցությունը և բիզնեսի աճող հետաքրքրությունը բարենպաստ պայմաններ են ստեղծում այդ ոլորտի բարգավաճման համար։ Առաջիկա տարիներին մենք կարող ենք ականատես լինել ոչ միայն քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի արտադրության աճին, այլ նաև դրանց ինտեգրմանը մեր կյանքի տարբեր ոլորտներում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular