ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոլլանդիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձև. պատմության այս օրը (21 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- չկան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1851– ծնվել է արևմտահայ արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր Արփիար Արփիարյանը:

1912- Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում է ընդունել Հայկական հարցը բարձրաձայնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում։

1917- Էջմիածնում փակվել է Գևորգյան ճեմարանը։

1920 - ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերացվել է «Ռուսական կայսրության օրենքներ»-ն այն փոփոխություններով, որոնք մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, Անդրկովկասյան կոմիսարիատը, սեյմը և Հայաստանի դաշնակցական կառավարությունը։

1940 - ծնվել է բանաստեղծուհի, արձակագիր, լրագրող Նվարդ Ավագյանը։

1955– վախճանվել է մեծագույն պետական, ռազմական և քաղաքական գործիչ, ազգային ազատագրական պայքարի երախտավոր Գարեգին Նժդեհը:

1964 – վախճանվել է գրող, արձակագիր, նաև թարգմանիչ Մովսես Արազին (Մովսես Հարությունյան):

1991- Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություններ (նախկին խորհրդային հանրապետություններ), բացի Վրաստանից և Մերձբալթյան երեք հանրապետություններից, ստորագրել են համաձայնագիր ԱՊՀ-ի ստեղծման մասին։ Դրանով վավերացվել է ԽՍՀՄ-ի փլուզումը և հանրապետությունների անկախությունը։

1998 –վախճանվել է  հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ Հրայր Մարուխյանը։

2004- Հոլլանդիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձև:

2006-երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել գրոսմայստեր Լևոն Արոնյանը: 

2015-Գառնեցիները փակել են գյուղի գլխավոր ավտոճանապարհն  ի նշան բողոքի կառավարության այն ծրագրի դեմ, որով գյուղի կողքով անցնող Ազատ գետի հաշվին Արտաշատի տարածաշրջանի 12 գյուղեր ոռոգելի էին դառնալու։

2018-դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Ազգային ժողովի նախկին պատգմավոր Մանվել Գրիգորյանին։  

-Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չլուծարել երկու գերատեսչությունները։

2020- վարչապետ Փաշինյանը փորձել է այցելել Սյունիք, բայց քանի որ սյունեցիները փակել են ճանապարհները կարողացել է մտնել միայն Սիսիան քաղաք մեծաթիվ անվտանգության ուժերի ուղեկցությամբ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1192 —Վիենայի մոտ հերցոգ Լեոպոլդ 5-րդը գերի է վերցրել Անգլիայի թագավոր Ռիչարդ 1-ին Առյուծասրտին:

1375 – վախճանվել է իտալացի նշանավոր գրող և բանաստեղծ, հումանիստ Ջովաննի Բոկաչչոն՝ «Դեկամերոն»-ի հեղինակը:

1765 —վախճանվել է չեխ հոգևորական և գիտնական Պրոկոպ Դիվիշը, որը հանդիսանում է շանթարգելի հայտնաբերողը:

1773 —ծնվել է բրիտանացի կենսաբան Ռոբերտ Բրոունը, որի անունով է անվանվել իր իսկ կողմից հայտնաբերված  «բրոունյան շարժումը»:

1815 —ծնվել է ֆրանսիացի նկարիչ Թոմ Կուտյուրը:

1824 — վախճանվել է անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնը, որի անունով է անվանվում իր հետազոտած պարկինսոնյան հիվանդությունը:

1891 —Սպրինգֆիլդյան քոլեջում 18 ուսանողներ իրականացրել են աշխարհում առաջին բասկետբոլային հանդիպումը:

 1896 —ծնվել է խորհրդային զորահրամանատար, մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկին:

1898 —Պիեռ և Մարի Կյուրիները հայտնագործել են ռադիումը:

1898 —ԱՄՆ-ը Ֆիլիպիններում սահմանել է ռազմական կառավարում:

1899 —Ռուսաստանում լույս է տեսել  «Օգոնյոկ» ամսագրի առաջին համարը:

1913– ամերիկյան «New York World» հանդեսում տպագրվել է Արթուր Ուիննի կազմած  աշխարհում առաջին խաչբառը:

1925 —Մոսկվայում կայացել է  «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմի պրեմերան:

1937– տեղի է ունեցել առաջին լիամետրաժ Ուոլթ Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի պրեմիերան, որն ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմերի 10 ժանրերի ցանկում 1-ինն է մուլտֆիլմերի ցուցակում:

1957 —ընդունվել է Հոնդուրսաի սահմանադրությունը:

1963 —հիմնադրվել է  «France 2» հեռուստաալիքը, որը Ֆրանսիայի հանրային հեռուստատեսության գլխավոր հեռուստաալիքն է:

1967– ծնվել է վրացի պետական և քաղաքական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

1968–ամերիկյան  Ապոլո-8 տիեզերանավը թռիչք է իրականացրել Երկրից Լուսին: Սա  առաջին տիեզերանավն էր, որ ապահով վերադարձել է Լուսնից:

1977-ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, ֆրանսիայի 25-րդ նախագահ էմանուել Մակրոնը:

1995 —Բրազիլիայում հիմնադրվել է Սան-Սեբաստյան-դը-Անտա քաղաքը:

2007-Շենգենյան պայմանագրի երկրներին են միացել Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Հունգարիան և Մալթան:

2012 —առաջին անգամ YouTube-ի և համացանցի պատմության մեջ  մեկ տեսահոլովակի դիտումները գերազանցել է 1 միլիարդը: Տեսահոլովակը հարավ-կորեական «Gangnam Style» խմբի երգն է եղել:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular