ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համայնքային թանգարանները կմիանան «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Ժամանակակից արվեստի, «Կարեն Դեմիրճյան» և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանները, միանալով «Թանգարանների եվրոպական գիշեր» ծրագրին, մայիսի 20-ին հանդես կգան մի շարք միջոցառումներով: 
Այդ օրը մայրաքաղաքի բնակիչների, ինչպես նաև քաղաքի հյուրերի համար մուտքը համայքնային թանգարաններ կլինի անվճար:
Ինչպես թանգարանների միջազգային օրը, այնպես էլ «Թանգարանների գիշեր» ծրագիրը Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով այս տարի կրում է «Ցավոտ պատմություններ, դժվար պատմելին` թանգարանում» խորագիրը:
Մայիսի 20-ին համայնքային թանգարանները կգործեն հետևյալ ժամանակացույցով.
Երևան քաղաքի պատմության թանգարանի դռները բոլոր այցելուների համար բաց կլինեն ժամը՝ 10:30 -24:00-ն: 
Ժամը 20:00-ին տեղի կունենա հանդիպում հայտնի երգահան Տիգրան Մանսուրյանի հետ:
Ժամը 20:30-ից կընթերցվեն նամակներ ուղարկված ռազմի դաշտից (1941-1945թթ.), աքսորավայրից (1950-ական թթ.) և 20-րդ դարի հայտնի գործիչների նամակագրությունից: Միջոցառման ընթացքում այցելուները նույնպես հնարավորություն կունենան ընթերցելու, պատմելու կամ գրելու իրենց իսկ պատմությունները: Կներկայացվի նաև փոքրիկ ցուցադրություն՝ նամակներ, բացիկներ, մեդալներ՝ թանգարանի հավաքածուից:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կգործի ժամը 10:30-24:00-ն: 
Ժամը 18:00-ից թանգարան այցելողները կծանոթանան «Ցավոտ պատմություններ, Վան. Կորուսյալ մայրաքաղաք» խորագրով ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին: 
Ժամը 19:00-ին թանգարանի դիմացի հարթակում տեղի կունենա ֆլեշմոբ՝ Վանի ազգային տարազների ցուցադրությամբ, որին կհաջորդի մշակութային ևս մեկ հետաքրքիր անակնկալ:
Ժամը 19:30-20:30-ն կանցկացվի բացօթյա համերգ՝ «Վանի տարածաշրջանի երգերը և պարերը»՝ «Ոստան» ազգագրական երգի-պարի համույթի մասնակցությամբ: 
Ժամը 21:00-22:00-ն թանգարանի պերգոլաներով բացօթյա սրահում կկազմակերպվեն դասախոսություններ Վանի հնագիտական ժառանգության թեմայով: 
Ժամը 22:00-24:00-ն բոլոր այցելուները կկարողանան «Գիշերային զբոսանք» կատարել Էրեբունի միջնաբերդում:
Ժամանակակից արվեստի թանգարանն այցելուների համար բաց կլինի ժամը 11:00-24:00-ն: 
Ժամը 16։00-ին թանգարանում կբացվի Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որն ընդգրկում է լուսանկարչի 40-ամյա գործունեությունը. հայկական ճարտարապետություն, բնանկար և ժամանակակիցների դիմանկարներ։
Ժամը 18։00-ին թանգարանի հարակից տարածքում կներկայացվի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրությունը:
«Կարեն Դեմիրճյան» թանգարանը կգործի ժամը 14:00-24:00-ն: Հիմնական ցուցադրությունից բացի արվեստասերներին կներկայացվի նաև «ՍՍՀՄ-ի մասին պատմում են թանգարանային առարկաները» խորագրով ցուցահանդեսը: Կցուցադրվեն նաև ԽՍՀՄ տարիները լուսաբանող փաստավավերագրական ֆիլմեր: 
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանն այդ օրը կաշխատի ժամը 10:00-ից մինչև կեսգիշեր: Ժամը 15:00-ին տեղի կունենա հանդիպում-քննարկում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի հետ:
Նշենք, որ «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005թ.՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ, որի նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում մուտքը կլինի ազատ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular