ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկան է ենթարկվել հարձակման

ԻՐԱՎՈՒՆՔ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Երևանի բնակիչ 47-ամյա Արսեն Թ․-ն, ով ոստիկանության ծառայող է և հայտնել, որ Նոր Արեշ 34 փողոցի, 7/2 տան մոտ սև գույնի «Պրիորայով» և արծաթագույն անհայտ մակնիշի ավտոմեքենայով անձինք կռվում էին միմյանց հետ, հարձակվել են իր վրա և փախել: Նույն օրը ժամը 18։20-ի սահմաններում կրկին ահազանգ է ստացվել, որ «գլխի և դեմքի շրջանի բազմաթիվ վերքեր, գանգուղեղային վնասվածք, աջ ուսահոդի շրջանի վնասվածք, մատերի քերծվածք» ախտորոշմամբ «Թիվ 2» բուժմիավորում բուժօգնության է ընդունվել Երևանի բնակիչ 28-ամյա Արսեն Մ․-ն, ով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նույն օրը ժամը 16։40-ի սահմաններում Նոր Արեշ 34 փողոցի, 7/3 հասցեի մոտ մի խումբ անձինք անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ ծեծի են ենթարկել Արսեն Մ․-ին, որին միջամտել է Արսեն  Թ․-ն` ներկայանալով ոստիկանության ծառայող, սակայն վերջիններս, արհամարելով վերջինիս ծառայողական գործունեությունը, մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայի գործադրման սպառնալիքով հարձակվել են Արսեն Թ․-ի վրա և փորձել հարվածել, սակայն վերջինս մտել է իր բնակության հասցե, որից հետո նշված անձինք մտել են Ա. Թադևոսյանի բնակարան և հեռացել են։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձինք հանդիսանում են Երևանի բնակիչներ 51-ամյա Ահարոն Մ․-ն, 22-ամյա Մհեր Մ․-ն, 21-ամյա Դավիթ Մ․-ն, 40-ամյա Սամվել Վ․-ն և դեռևս չպարզված անձինք։

Նույն օրը Սամվել Վ․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին

Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Ս․-ին, Դավիթ, Մհեր և Ահարոն Մ․-երին հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու և դեպքի հանգամանքերը պարզելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular