ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ռոլլինգ

ՖՈՏՈ

Ռոլլինգը երբեմն կոչում են նաև սկեյտբորդ: Անգլերենից թարգմանաբար «roller» նշանակում է անվաչմուշկ, իսկ «skating»-ը նշանակում է չմուշկներով սահել, «board» նշանակում է տախտակ, այսինքն սկոյտբորդ նշանակում է «տախտակի վրա անվաչմուշկներով սահել»: Ռոլլինգի ժողովրդականությունը սկսել է աճել անցյալ դարի 80-ականներից՝ հիշեցնելով սերֆինգն իր աճող ժողովրդականությամբ: Հիշեցնենք, որ սերֆինգն ալիքների վրայով սահքն է, կամ ինչպես ասում են  Հավայան տախտակների վրա սահքը:

Այնուամենայնիվ, ռոլլինգ սպորտաձևի արմատներն ավելի հին են քան սերֆինգինը և հետագայում նրա հիմքով ստեղծված սկեյբորդինգինը: Անվաչմուշկները հայտնվել են դեռ 18-րդ դարի վերջին, երբ որոշ մարդիկ սովորական չմուշկներին փայտե անվակներ են ամրացրել։ Հետագայում մետաղական առանցքակալների և պլաստիկ անվակների հայտնվելով հնարավոր դարձավ նույնիսկ մրցումներ անցկացնել անվաչմուշկների տարբեր տեսակներով: 1910 թվականից ի վեր անվաչմուշկներով վազորդները մրցել են հատուկ աշխարհի առաջնություններում՝ տղամարդիկ 500-ից 20000 մետր, կանայք՝ 500-ից 5000 մետր հեռավորության վրա: Անգլիայում  20-րդ դարի սկզբին հայտնվել է ռինկ-հոկեյը: Դա անվաչմուշկներով գնդակով հոկեյն է: Այդ խաղի Եվրոպայի առաջնություններն անցկացվում են դեռ 1926 թվականից, իսկ աշխարհի առաջնությունները սկսած 1936 թվականից։

1947 թվականից անցկացվում են անվաչմուշկային գեղասահքի աշխարհի առաջնություններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ում սկսել են անցկացվել անվաչմուշկների վեցօրյա մրցավազքեր (աշխարհի առաջնություն 1949 թվականից)։ Այդ մրցույթում ամեն օր մասնակիցները կտրում են առնվազն 60 կմ ճանապարհ անցկացնելով մոտավորապես 50 մրցավազք ամբողջ շաբաթվա ընթացքում:

Անվաչմուշկների համար նաև հատուկ մարզադաշտեր են կառուցվում։ Սրնթաց սահքի մրցումներում մարզիկները մրցում են ոլորապտույտ ասֆալտե կամ բետոնե վազքուղիներով: Նրանք արագությամբ շատ չեն զիջում լեռնադահուկորդներին և սահնակասպորտին (80 կմ/ժ): Ռոլլինգ դերբին տեղի է ունենում բավականին կտրուկ 30 աստիճան թեքությամբ հատուկ վազքուղիների վրա։

Անվաչմուշկային սպորտի բոլոր տեսակները միավորված են Անվաչմուշկի միջազգային ֆեդերացիայում (FIRS): Այն Հիմնադրվել է 1924 թվականին Շվեյցարիայում։ Ենթադրվում է, որ Եվրոպայի, Ամերիկայի, Ավստրալիայի և Օվկիանիայի 33 երկրներում 1,5 միլիոն մարդ է զբաղվում ռոլլինգով։

Ռոլլինգը նաև օգտագործվում է դահուկորդների կողմից ամառային պայմաններում մարզվելու համար։ Այն հնարավորություն է տալիս ընդօրինակել դահուկավազքի տեխնիկան և օգնում է չկորցնել մարզական մարզավիճակը ամառվա ընթացքում:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular