ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Հայաստանը պետք է մերկ լինի». երկրի 15 %-ը կանցնի թշնամուն»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գաղտնի գործարք իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որի գինը կարող է լինել հասարակ մարդկանց և զինվորների կյանքը։ Դատելով տեղեկություններից Երևանը պատրաստ է դա անել առաջիկա պատերազմում կորցնելով երկրի տարածքի ավելի քան 15 %-ը։ Ընդ որում այդ ամենի համար հրապարակավ մեղադրելու են Պուտինին ու Ռուսաստանին, գրում է tsargrad.tv-ն։

«Եվրասիա» ոչ առևտրային կազմակերպության խորհրդի անդամ Միկա Բադալյանը բացահայտել է հանցավոր արկածախնդրությունը, որն ամբողջ աշխարհի թիկունքում պատրաստում է իրականացնել Հայաստանի վարչապետը: «Փաշինյանը Սյունիքը կհանձնի պատերազմով, և նորից Ռուսաստանին մեղավոր կդարձնի: Նա պատրաստվում է կատարել Սյունիքը հանձնելու մասին Ալիևին ու Էրդողանին տված իր խոստումը։ Փաշինյանի արյունոտ ծրագիրը բավականին պարզ է, բայց շատ արդյունավետ, և այստեղ հիմնական գործոնը լինելու է ԵՄ-ին անդամակցելու եվրոպական հանրաքվեն, որը մեծ հավանականությամբ տեղի կունենա առաջիկա 2-3 ամիսների ընթացքում, և եթե « այո»-ն է հաղթում, ապա Ադրբեջանը  Սյունիքում հարձակվում է Հայաստանի վրա»,- ասել է նա:

Հարձակման ֆորմալ պատճառը, հավանաբար, կլինի ֆրանսիական զենքի մատակարարումը, որը հանկարծ կպարզվի, որ հարձակողական է, ավելին, նախազգուշացում արդեն իսկ եղել է, կարծում է ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը:

«Ադրբեջանն ի դեմս Ալիևի, բացահայտորեն է սպառնացել Երևանին «հետևանքներով», եթե Հայաստանը շարունակի ժամանակակից զենք գնել։ Բառացի ասվում է, որ «խաղաղության պայմանագիրը և Հայաստանի միաժամանակյա զինումն անհամատեղելի են»: Այնպես որ, պարզապես զիջումների գնալը բավարար չէ։ Հայաստանը պետք է «մերկ» լինի՝ առանց հակահարված տալու նույնիսկ տեսական հնարավորության։ Միայն այդ դեպքում թուրքերը կարող են «գթասրտորեն» սահմանափակվել երկրի միայն տնտեսական կլանմամբ»,- ասել է նա։

Բադալյանի խոսքով, ակնհայտ է, որ Հայաստանի եվրաինտեգրման ուղին ընտրելուց հետո «չար բռնակալ Պուտինը Ալիևին հրահանգ է տվել պատժել «հպարտ» Փաշինյանին և հայ ժողովրդին իր ընտրության համար»: «Իհարկե, դա բացարձակ անհեթեթություն է, քանի որ Ռուսաստանը երբեք նման կերպ չի վարվել, բայց Փաշինյանը վարվել է։ Հենց հայ հերոսների արյունով նա պահպանեց իշխանությունը 2020 թվականին: Հիշո՞ւմ եք նրա հայտարարությունները, որ ամեն ինչ կարելի էր լուծել առանց արյունահեղության, բայց հետո իրեն դավաճան կկոչեին։ Այսպիսով, հիմա նա փորձում է անել բացարձակապես նույնը և կրկին մեղադրել չար ու սարսափելի ռուսներին ամեն ինչի համար»,- ասել է նա:

Փորձագետը նաև հավանական է համարում, որ մինչ այդ սցենարի իրականացումը, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի դեմ ինչ-որ սադրանք կկազմակերպվի, որն էլ ավելի կամրապնդի հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրությունները:

«Մենք՝ հայերս և Հայաստանը, կրկին կանգնած ենք աղետի շեմին, քչերն են դա հասկանում, և մենք շատ քիչ ժամանակ ունենք իրավիճակը շտկելու համար, բայց պետք է շտկել, այլապես շատ շուտով Հայաստանը պարզապես կդադարի գոյություն ունենալ»,- ավարտել է փորձագետը:

Հիշեցնենք, որ վերջերս լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ իր երկիրը սպասում է ռուսական ներդրումների Լեռնային Ղարաբաղի վերականգնման համար, և ուրախ կլինի տեսնել ռուսական ընկերությունների ժամանումը։ Ադրբեջանի ղեկավարի խոսքով Թաթարստանի պատվիրակությունն արդեն Բաքվում է, և ինքը պատրաստվում է հանդիպում անցկացնել այդ հանրապետության ղեկավարի հետ։

Քաղաքական գիտությունների դոկտոր, tsargrad.tv-ի քաղաքական դիտորդ Անդրեյ Պինչուկը կարծում է, որ այս դեպքում Ալիևն ակնհայտորեն ստացել է ինչ-որ փաստացի փոխգործակցության առաջարկ, և դա ամենևին էլ անցյալում Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցելու համար վարձավճար չէ։ «Պետք է արժանին հատուցել և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային։ Նրանք խաղում են շախմատ, խաղում են ռազմավարություն։ Հետևաբար, ԼՂ-ն ընդամենը միջանկյալ փուլ է Զանգեզուրի միջանցքի հարցի լուծումից առաջ։ Ղարաբաղը դժվար է շահավետ նախագիծ անվանել։ Բայց ռազմավարական տրանսպորտային ուղիների գործարկումը կամ Հայաստանով պետք է լինի, եթե հնարավոր լինի Փաշինյանին ավելի սեղմել, և, հասցնել Զանգեզուրի միջանցքի բացմանը, կամ որպես այլընտրանք անցնել Իրանով»,- ասել է նա։

Այնպես որ, կարծում է Պինչուկը, այս դեպքում, իհարկե, դա Փաշինյանի վրա լրացուցիչ ճնշում գործադրել է ինչ-որ համատեղ նախագծի համար։ Սակայն հարցն այլ է. իսկապե՞ս Զանգեզուրի միջանցքը ձեռնտու է Ռուսաստանին։ Կա տեսակետ, որ դա, ընդհակառակը, հարված է մեր շահերին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular