ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետդումայում վերծանել են ԽՍՀՄ տարիներին Հայաստանի սահմանների մասին Փաշինյանի հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԽՍՀՄ-ի ժամանակ հանրապետության սահմանների մասին, կարող էր ակնարկել, որ Երևանը պատանդ է պահվում Արևմուտքի կողմից, news.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։ 

«Փաշինյանն իր համար հերթական արդարացումն է հորինել Ղարաբաղը փաստացի հանձնելու համար: Բանն այն է, որ այդ տարածաշրջանն իրոք պատկանում էր ԽՍՀՄ-ի կազմում գտնվող Ադրբեջանի Հանրապետությանը, ինչը նշանակում է, որ փլուզումից հետո էլ, միջազգային իրավական բոլոր նորմերով, ստացվում է այնպես, որ այն պետք է նրա մաս կազմի։ Ընդ որում մինչև Խորհրդային Միության ստեղծումը Հայաստանն իրականում բուֆերային գոտի էր Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որը նաև վերահսկվում էր արևմտյան կառույցների կողմից»,- ասել է Ժուրավլևը։

Ըստ նրա Փաշինյանը գուցե՞ ակնարկում է, որ չի ցանկանում 1920-ականների սկզբի դեպքերի կրկնություն, և այդ կերպ փորձում է օգնություն խնդրել Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից։ «Միգուցե՞ Փաշինյանը հիմա ազդանշան է տալիս, որ չէր ցանկանա կրկնել 1920-ականների սկզբի իրադարձությունները, երբ երկիրը կառավարում էր Անտանտը, և միայն ԽՍՀՄ-ին միանալն ի վերջո օգնեց պահպանել և՛ հայկական պետականությունը, և՛ հայ ժողովրդին: Սա միջոց է ակնարկելու, որ ինքն Արևմուտքի պատանդն է, և օգնություն է խնդրում Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, որտեղից նա հրապարակավ սպառնում է հեռանալ»,- եզրափակել է Ժուրավլևը։

Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ հանրապետության կողմից խորհրդային սահմաններից հրաժարվելը կնշանակի ինքնիշխանությունից հրաժարում։ Նրա խոսքով, միջազգայնորեն ճանաչված տարածքը կարևոր է Երևանի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular