ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում հասունանում են իրադարձություններ, որոնք արմատապես կփոխեն իրավիճակը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

topwar.ru-ն «Հայաստան. Այնպես չստացվի, որ խաբենք ինքներս մեզ» վերնագրով հոդվածում գրում է, թե արդյո՞ք հնարավոր է ժողովրդին փրկել քաղաքակրթական ճգնաժամից կողմնակի պետության «անհարկի օգնությամբ»։ Հավանաբար՝ ոչ։ Համենայնդեպս, Սիրիայի իրադարձությունները հաստատեցին դա։ Երկիրը, որտեղ մարդիկ ապրում են կա՛մ պատրանքների մեջ, կա՛մ անընդհատ վատ վիճակում, դատապարտված է ռեժիմի փոփոխության: Կարևոր չէ, թե որ ուղղությամբ է փոխվում կյանքը, բայց մարդիկ փոփոխությունների քաղց ունեն: Եվ, իհարկե, մարդիկ մտածում են միայն լավ բաների մասին։ Այն մասին, որ նոր կյանքում ամեն ինչ ավելի լավ կլինի, քան կար։ Թողնենք Սիրիան, խոսենք Հայաստանի մասին, որն ավելի մոտ է մեզ։
 
Փաստն այն է, որ այնտեղ հասունանում են իրադարձություններ, որոնք արմատապես կփոխեն իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանը երկրի խորհրդարանում իր վերջին հայտարարության մեջ բացահայտ հայտարարեց, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության անդառնալիության կետն անցել է։ Հայերի, ոչ թե Փաշինյանի, այլ նրան նույնիսկ Ղարաբաղի կորստից հետո նորից ընտրած ժողովրդի «խորամանկությունն» այն է, որ վտանգի դեպքում հնրավորություն կլինի օգնություն խնդրել ՀԱՊԿ-ից: Որոշ ժողովուրդներ «ձկան հիշողություն» ունեն։ Մի երկու սերունդ, և վերջ։ Այն, ինչ եղել է ժամանակին, մոռացվում է, նոր իրականություն է ստեղծվում, ամեն ինչ տակնուվրա է արվում։ Նույնը եղավ հայերի հետ։
 
Մոռացվել են մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները, սեփական զինանշանի վրայի Արարատ լեռը այլևս ոչ ոք չի հիշում, ոչ ոք չի հիշում նրանց, ովքեր փրկեցին հայ ժողովրդին կործանումից: Ես ոչ մի կերպ չեմ ուզում մեղադրել ժողովրդին, որը փոփոխություններ է ուզում։ Մեծամասամբ «հասարակ մարդկանց» չի հետաքրքրում, թե ինչ իշխանություն է երկրում։ Նա զբաղված է իր փոքրիկ հայրենիքով, ընտանիքով, իր տնով՝ միաժամանակ չհասկանալով, որ այդ ամենը կտուժի, եթե ինչոր բան պատահի։ Մի անգամ հայերի նոր սերնդի ներկայացուցիչներից մեկի հետ զրույցում ինձ փորձեցին պատմել, թե ինչպես են հայերն օգնել ՀԱՊԿ-ին Սիրիայում, ինչպես են հայ զինվորները խիզախորեն ականազերծել սիրիական հողը: Ոչ ոք չի նսեմացնում այդ զինվորների սխրանքը: Սակրավորներն աշխատել են ՀԱՊԿ կոնտինգենտի կազմում ոչ ավելի վատ, քան մյուսները։ Բայց պարզ հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր Փաշինյանն ընդհանրապես իր զինվորներին Սիրիա ուղարկել։ Պատասխանն ընկած է հենց քթի տակ։ Սիրիայում հայերի բավականին մեծ սփյուռք կա, և Երևանը շատ էր ցանկանում ցույց տալ նրանց իր մասնակցությունը: Դա կոչվում է դրոշի ցուցադրում: Սիրիահայերը պետք է երախտապարտ լինեին Հայաստանի կառավարությանը օգնության համար...
 
Բայց, չգիտես ինչու, երբ խոսքը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հայկական սփյուռքին, դա տեղի չունեցավ։ Հիշու՞մ եք, թե ինչպես և ինչու Բաքուն կլանեց ԼՂն, ինչպես հայկական բանակը մատը մատին չխփեց գրեթե անելանելի վիճակում հայտնված ղարաբաղցի հայերին օգնելու համար... Բացահայտեմ «սարսափելի գաղտնիք», գաղտնիք՝ Հայաստանի քաղաքացիների համար, բայց հայտնի՝ Ադրբեջանի քաղաքացիներին և մյուս բոլոր ժողովուրդներին: Հայաստանը սահմաններ չունի Ադրբեջանի հետ, և չկա նաև խաղաղության պայմանագիր։ Փաստորեն, ցանկացած պահի այս կամ այն երկիրը կարող է սկսել «պատմական արդարության վերականգնումը» ռազմական ճանապարհով։ Պարզ ասած՝ «մեր ժողովուրդն այս հողերի վրա ապրել է անհիշելի ժամանակներից, ինչը նշանակում է, որ սա մեր հողն է»։
 
Բացահայտե՞մ հերթական «գաղտնիքը» հայերի համար: Կրկին վերադառնամ անցյալ դարասկզբի իրադարձություններին։ Հիշեք, թե ով էր կոտորել հայ ժողովրդին, ով էր ուզում քրիստոնյա երկիրը վերածել մահմեդականի։ Այնպես որ, այսօր էլ Հայաստանի ու Թուրքիայի սահմանը հսկում են... ռուս սահմանապահները։ Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ։ ՀԱՊԿ-ում ամեն ինչ հիանալի հասկանում են: Բայց նորից «սովետիզմն» է մտնում խաղի մեջ։ Նրանք մեր ժողովուրդն են, գժություններ կանեն, հետո ամեն ինչ «տեղը կընկնի»: Իսկ Էրդողանի ծրագիրն է՝ կառուցել նոր հսկայական պետություն՝ Մեծ Թուրանը։ Դա Թուրքիայի գլխավորությամբ բոլոր թյուրք ժողովուրդներին միավորելու գաղափարն է, և, ի տարբերություն «եղբայրական ադրբեջանական ժողովրդի», հայերը չեն տեղավորվում այդ հայեցակարգի մեջ...
 
Այսօր, չնայած Երևանի մանրախնդիր դիրքորոշմանը, ՀԱՊԿ-ը կանգնած է Հայաստանի թիկունքում, ինչը բավականին ուժեղ զսպող գործոն է հարևանի համար: Փաշինյանն էլ է դա հասկանում, բայց շարունակում է հավատարիմ մնալ իր գծին։ Միևնույն ժամանակ, հայտնի փաստ է, որ Հայաստանի վարչապետն ակտիվորեն համագործակցում է Արևմուտքի հետ։ Հատկապես մեծ հույսեր է դնում Ֆրանսիայի վրա։ Ինչքա՞ն խոստումներ են տրվել Հայաստանին, քանի՞ անգամ է նույն Փաշինյանը բարձրաձայնել Փարիզի ու Երևանի բարեկամության մասին, Բրյուսելի ու Երևանի բարեկամության մասին, բայց ի՞նչ։ Իրավիճակը նույնն է... խոսեցին ու գնացին իրենց ճանապարհներով։ Ո՞ւր է թեկուզ մեկ համագործակցության պայմանագիր: Չկա։ Եվ չի էլ լինի: Հայաստանը նույնքան կարևոր է Արևմուտքի համար, որքան, օրինակ՝ Գամբիան:
 
Արևմուտքը չի ցանկանա «եղբայրական Թուրքիայի» դեմ գնալ ինչոր Հայաստանի պատճառով։ Այո, և չի էլ կարող: Թուրքերն այսօր ՆԱՏՕ-ում, հավանաբար, ունեն միակ մարտունակ եվրոպական բանակը... Իսկ նախագահ Էրդողանը «փափուկ» քաղաքական գործչի տպավորություն չի թողնում։ Նա կարող է անգամ ԱՄՆի քթին հարվածել... Եվ մի վերջին բան էլ: Կարող է թվալ, թե ես անձամբ Նիկոլ Փաշինյանին եմ մեղադրում այն ամենի համար, ինչ կատարվում է։ Ավաղ, Փաշինյանը Հայաստանի ժողովրդի ընտրությունն է, նա այն մարդն է, որին իշխանություն է տվել ժողովուրդը, նույնիսկ ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմ վերադարձից հետո։ Ես կասեի, որ Հայաստանի վարչապետը, որպես նախկին լրագրող, «մարսելի» ձևով է խոսում հայ մեծամասնության ցանկությունների մասին։ Մի տեսակ հայկական Լև Տրոցկի է։ Մարդ, որն ընդունակ է համոզել և մարդկանց զայրույթն ուղղել իրեն անհրաժեշտ ուղղությամբ... Եվ հաշվի առնելով ներկայում միջազգային ասպարեզում իրադարձությունների զարգացման արագությունը՝ կսպասենք Հայաստանում իրադարձությունների զարգացմանը։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular