ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ. Փաշինյանը գործելով արտաքին խաղացողների շահերից սադրում է Ադրբեջանին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հետապնդում են ոչ թե հանրապետության, այլ արտաքին խաղացողների շահերը, ինչպիսիք են Ֆրանսիան կամ ԱՄՆ-ը, riamo.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, «Հաղորդակցության կառավարման ինստիտուտ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վադիմ Սիպրովը։

«Գուցե՞ Փաշինյանը միտումնավոր է ագրեսիայի հրահրում Ադրբեջանին: Այդ դեպքում հարց է առաջանում, ո՞ւմ շահերն է նա հետապնդում։ Միգուցե՞ նա գործում է ելնելով ոչ թե Հայաստանի, այլ այնպիսի արտաքին խաղացողների շահերից, ինչպիսիք են Ֆրանսիան կամ ԱՄՆ-ը։ Փորձագիտական ​​հանրությունը քննարկում է, թե որքանո՞վ են անկախ նրա որոշումները, հատկապես կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու և դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու որոշումը»,- ասել է Սիպրովը։

Նա նաև հավելել է, որ մեկ այլ մտահոգիչ միտք էլ է առաջանում, արդյո՞ք Փաշինյանը փորձում է հայկական տարածքի մի մասը փոխանակել իր ռեժիմի քաղաքական նախապատվություններով։ «Թուրքիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, որը երկու դար շարունակ պահպանել է իր շահերը Կովկասում, ավելի հարմար է շփվել թուլացած Հայաստանի հետ, և նրանք կարող են շահագրգռված լինել Ադրբեջանի հզորացմամբ։ Փաշինյանի հայտարարությունները ոչ միայն ապաշնորհ են, այլ նաև ուղղակի սադրանքի են նմանվում»,- նշել է քաղաքագետը։

Սիպրովի կարծիքով, երբ վարչապետը, թեկուզ աշխարհի ամենավերջին երկրի, սկսում է դուրս տալ այնպիսի տարօրինակություններ, որոնք կարող է հասկանալ նույնիսկ տարրական դասարանի աշակերտը, ապա դա վկայում է նրա մասնագիտական ​​սահմանափակ պիտանիության մասին։ «Ինչպես տեսնում ենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է խոսել Հայաստանի համար խորհրդային ժամանակների սահմանների սկզբունքային կարևորության մասին։ Այստեղ հարց է ծագում, մի թե՞ ակնհայտ չէ, որ առանց սահմանների պետությունը սկզբունքորեն անհնար է։ Արժե նաև մեկ այլ հարց տալ, արդյո՞ք խորհրդային ժամանակներից ի վեր փոխվել են Հայաստանի պետական ​​սահմանները։ Ակնհայտորեն ոչ: Այսինքն անհասկանալի է, թե կոնկրետ ինչի՞ մասին է խոսում Փաշինյանը։ Իհարկե, ցանկացած պետության համար իր գոյության հիմքում սահմանների անձեռնմխելիությունն է»,- հայտարարել է փորձագետը։

Նա հիշեցրել է, որ հետխորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը տարածքային կորուստներ չի ունեցել, բայց նաև նոր տարածքներ ձեռք չի բերել։ «Ուրեմն ինչի՞ մասին է խոսքը։ Հավանաբար Փաշինյանը մտավախություն ունի, որ Ադրբեջանը վերահսկողության տակ կառնի Զանգեզուրի միջանցքը, որն անցնում է հայկական տարածքով և կապում է հիմնական Ադրբեջանը նրա էքսկլավի հետ։ Սակայն Ադրբեջանի կողմից նման մտադրությունների մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել»,- ասել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular