ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական 60.000-անոց բանակը լայնածավալ հարձակման է անցել ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով․ պատմության այս օրը (18 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Միգրանտների միջազգային օր, Արաբական լեզվի միջազգային օր, Մոլդովա՝ Ոստիկանության օր, Նիգեր՝ Հանրապետության օր, Ռուսաստան՝ ՔԾԿԳ աշխատողների օր, Իրան՝ Իրանի իսլամական ուսումնական հաստատությունների և համալսարանների միավորման օր, Կատար՝ Ազգային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1806- սկսվել է հերթական ռուս-թուրքական պատերազմը։

1906 - ծնվել է հայ խորհրդային դերասան Գուրգեն Գենը (Շահնազարով):

1918– ստեղծվել է Արմենպրես հայկական լրատվական գործակալությունը:

1920 - ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվել են հին դատարանները։

1928 - ծնվել է նկարիչ Հենրիկ Սիրավյանը:

1933 - ծնվել է  գրականագետ, քննադատ, թարգմանիչ Ելենա Ալեքսանյանը:

1939 –վախճանվել է  կոմպոզիտոր և խմբավար Գրիգոր Սյունին:

1972 - վախճանվել է ֆրանսահայ բանաստեղծ Նիկողոս Սարաֆյանը։

1993 - Ադրբեջանական 60.000-անոց բանակն աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ լայնածավալ հարձակման է անցել ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով։

2002-պլաստիկ քարտերի համաշխարհային առաջատարներից մեկը՝ «Վիզա Ինթերնեյշնլ» ընկերությունը Կենտրոնական բանկում ազդարարել է VISA քարտերի նորամուտը Հայաստանում:

2006- Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է խմբագրական փոփոխություն կատարել «ԱրմենՏել»-ի թիվ 60 լիցենզիայի մեջ` ընկերությունը զրկելով ինտերնետ կապի ելքի մենաշնորհից, ինչպես նաև տվյալների ու ծառայությունների միջազգային փոխանցման ոլորտում ձայնային կապի փոխանցման բացառիկ իրավունքից:

2009- ձերբակալվել են նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստ կատարած երկու ցմահ դատապարտյալները` Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը:

2015-Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը սկսել է  Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը:  

2019- Ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ծնողներից երեխային ապօրինի բաժանելու մեղադրանքով:

2022- Վախճանվել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 218- Հաննիբալը ջախջախել է հռոմեացիներին Տրեբիի մոտ տեղի ունեցած ճակատամարտում:

1737 —վախճանվել է իտալացի ջութակագործ Անտոնիո Ստրադիվարին:

1778 —ծնվել է անգլացի դերասան, ծաղրածու, ժամանակակից սատիրայի հայր հանդիսացող Ւոզեֆ Գրիմալդին:

1787– Նյու Ջերսին դարձել է ԱՄՆ-ի 3-րդ նահանգը:

1829 —վախճանվել է ֆրանսիացի կենսաբան Ժան Բատիստ Լամարկը:

1833 —առաջին անգամ հնչել է Ռուսական կայսրության հիմնը՝  «Աստված, ցարին պահպանիր»:

 1856 —ծնվել է անգլիացի ֆիզիկոս, էլեկտրոնը հայտնագործած Շոզեֆ Ջոն Թոմսոնը:

1863 —ծնվել է Ավստրիայի էրցհերցոգ, Ավտրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը:

 1865 —ԱՄՆ-ում ընդունվել է սահմանադրության 13-րդ լրացումը, որն արգելում է ստրկությունը:

1878 — (ըստ արխիվային տվյալների) ծնվել է խորհրդային պետական և քաղաքական գործիչ Իոսիֆ Ստալինը:

1890 —ծնվել է ամերիկացի գյուտարար, ռադիոընդունիչների որոշ տեսակների ստեղծող Էդվին Արմսթրոնգը:

1892– առաջին անգամ բեմադրվել է Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ» նշանավոր բալետը:

1904 –ծնվել է  ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և պրոդյուսեր Ջորջ Սթիվենսը:

1921 —ծնվել է խորհրդային և ռուսական դերասան, ծաղրածու Յուրի Նիկուլինը:

1930 —ծնվել է խորհրդային և ռուսական նկարիչ, ռեժիսյոր, գրող Վլադիմիր Որոշիլովը, որը հանդիսացել է  «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հանրահայտ խաղի հաղորդավար և հեղինակ:

1940– Նացիստական Գերմանիայի կողմից հաստատվել է «Բարբարոսա» գործողությունը՝ Գերմանիայի ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու պլանը:

1946– ծնվել է ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը:

1953 —NTSC համակարգի օգնությամբ սկսվել է հեռարձակվել գունավոր հեռուստատեսությունը:

1958 —արձակվել է աշխարհում առաջին կապի արբանյակը:

1966– հայտնաբերվել է Սատուրնի արբանյակ Էպիմետեյը:

1973 — հիմնվել է Իսլամական զարգացման բանկը:

1980– ծնվել է ամերիկացի ճանաչված երգչուհի և երգահան Քրիստինա Ագիլերան:

1981 —առաջին թռիչքն է իրականացրել խորհրդային ստրատեգիական ռմբակոծիչ Ту-160-ը:

2008 —Ֆրանսիան Եվրամիության 25 երկրների անունից ՄԱԿ է ներկայացրել հռչակագրի նախագիծ, ըստ որի կոչ է արվել ապաքրեականացնել հոմոսեքսուալ հարաբերությունները և քննադատել սեռական կողմնորոշման հիմքով մարդու իրավունքների ոտնահարումը:

2010– Թունիսում սկսվել է հեղափոխություն, որի արդյունքում երկրի նախագահ Զին էլ-Աբիդին Բեն Ալինն 2011 թվականին հրաժարական է տվել:

2011-ԱՄՆ-ի բանակի վերջին ստորաբաժանումներն են դուրս բերվել Իրաքից:

2020 —Ռուսաստանի Դաշնությունում ջուր է իջեցվել «Հյուսիսային բևեռ» ինքնալողացող սառցակայուն հարթակը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular