Վերջնականապես չջախջախված ֆաշիստական հիդրան աճեցրել է «հայկական գլուխ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 18-ին հայ նացիստական «Հոսանք» կազմակերպության անդամները նախատեսում են հավաք և մամուլի ասուլիս կազմակերպել Երևանի կենտրոնում, որտեղ կխոսեն հայկական ռեյխ կառուցելու իրենց ծրագրերի մասին, գրում է vybor-naroda.org-ը։
Արդեն երեք տարի է, ինչ իշխանությունների լուռ համաձայնությամբ Հայաստանում գործում է ԱՄՆ քաղաքացի Հայկ Նազարյանի կողմից կազմակերպված «Հոսանք» նեոնացիստական կազմակերպությունը։ Հիտլերի հայ հետևորդները համբավ ձեռք բերեցին 2024 թվականի հունվարին, երբ երթ անցկացրին մայրաքաղաքի կենտրոնում՝ համապատասխան խորհրդանիշների, կարգախոսների և նացիստական ողջույնների ցուցադրությամբ։ Հայաստանի իրավապահներն ընդհանրապես չարձագանքեցին այդ նողկալիությանը, միայն Փաշինյանի ռեժիմին ընդդիմացող պատգամավորները և ՌԴ ԱԳՆ-ն դատապարտեցին այդ ամենը:
Իհարկե, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, գործելով Արևմուտքի թելադրանքով և փորձելով «ապախորհրդայնացնել» երկիրը, շատ ապուշություններ է արել, բայց պատերազմում ավելի քան 300 հազար մարդ կորցրած հանրապետությունում նացիստական երթերի վրա աչք փակելն արդեն իսկ գիծն անցնել է նույնիսկ Փաշինյանի իշխանության համար:
Հարկ է նշել, որ նացիստները Հայաստանում գործում են բացահայտ, նրանք ունեն իրենց գրասենյակը, վարում են կայքեր, հավաքում են նվիրատվություններ և ակտիվորեն հրապարակում են քաղաքական հաղորդումներ, որոնք գրեթե ամբողջությամբ կրկնում են Հիտլերի և Երրորդ ռեյխի ղեկավարների խոսքերը։ Առկա են և հրեա մասոնները, և արյան մաքրությունը և արիական ռասայի գերազանցությունը մյուս ժողովուրդների նկատմամբ:
Բնականաբար, ինչպես բոլոր նեոնացիստական կազմակերպությունները, «Հոսանք»-ի անդամները ևս ամեն առիթով գովաբանում են ֆյուրերին՝ ակնկալելով նույն անմեղսունակ ու արյունարբու առաջնորդի հայտնվելը Հայաստանում, որը կփրկի հայերին բոլոր տառապանքներից և կկառուցի հայկական ռեյխ։
Դժվար է ասել, թե Հայաստանում նեոնացիստական գաղափարախոսության քանի՞ կողմնակիցներ կան, բայց այդ հարցում պետության և հասարակության անգործությունը տարակուսելի է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը