ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցիների կողմից ձեռնարկվել է անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձ․ պատմության այս օրը (17 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Սեքս-աշխատողների դաժան վերաբերմունքից և բռնարարքներից պաշտպանության միջազգային օր, Բելառուս՝ Բելառուսական կինոյի օր, Բութան՝ Բութանի ազգային օր, Կուբա՝ Սուրբ Լազարի օր, Ռուսաստան՝ Ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի օր, Ուկրաինա՝ Ուկրաինայի պետական գործադիր ծառայության աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1919-հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում  մուսուլմանական ամբոխը, որի մեջ էին նաև Զանգեզուրից փախածները հարձակվել են հայկական Ներքին Ակուլիս գյուղի վրա և սկսել սպանել հանդիպածներին, որով իսկ ստիպել են, որ կենդանի մնացածները փախչեն Վերին Ակուլիս:

1922– ծնվել է թատրոնի և կինոյի  դերասանուհի Մելինե Համամջյանը:

1926 – ԽՍՀՄ-ում առաջին անգամ անց է կացվել մարդահամար:

1920- ՀԽՍՀ Հեղկոմի հրամանով Հայաստանի բոլոր մշակութային-կրթական հիմնարկները պետականացվել են։

1929- պետականացվել է Էջմիածնի Մատենադարանը։

1974– վախճանվել  է քանդակագործուհի Այծեմնիկ Ուրարտուն:

1991-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ռումինիայի հետ:

2001-Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարումը  փոխանցվել է արգենտինական «Aeropuertos Argentina» ընկերությանը:

2004- ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Հոլիվուդ քաղաքում տեղի ունեցած մարտում հայազգի մարզիկ Վիկ Դարչինյանը 11-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) թեթև քաշայինների գործող չեմպիոն Այրեն Պաչեկոյին:

2010-Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վազգեն Խաչիկյանն ազատվել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից։           

- Երևանի ավագանին մայրաքաղաքի քաղաքապետ է ընտրել  «ՀայՌուսգազարդ»-ի տնօրեն Կարեն Կարապետյանին:

2013- Բաքվում Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի և British Petroleum ընկերության միջև ստորագրվել է «Շահ Դենիզ» գազային հանքավայրի շահագործման երկրորդ փուլի համաձայնագիրը:

2015-հայ-ադրբեջանական շփման գծում գիշերն ադրբեջանցիների կողմից ձեռնարկվել է անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ, ստացել է հակահարված և արդյունքում ծանր կորուստներ կրելով թշնամին նահանջել է: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1273– վախճանվել է պարսիկ նշանավոր բանաստեղծ, իրավաբան, սուֆի և աստվածաբան Ջալալադդին  Ռումին:

1525 —վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ջովանի Պերլուջի Պալեստրինը:

1637– Ճապոնիայի Սիմաբար քաղաքում տեղի է ունեցել գյուղացիական՝ հիմնականում հավատով քրիստոնյաների, ապստամբություն կառավարիչ Սյոգուն Տոկուգավայի դեմ:

1770 – ծնվել գերմանացի կոմպոզիտոր է Լուդվիգ վան Բեթհովենը:

1778 - ծնվել է  անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Հեմֆրի Դևին:

1797 —ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, ինքնաինդուկցիայի երևույթի հայտնագործող Ջոզեֆ Հենրին:

1837 —Սանկ-Պետերբուգի Ձմեռային պալատում խոշոր հրդեհ է բռնկվել:

1857 —վախճանվել է անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Բոֆարտը, որը մշակել է քամու ուժգնության որոշման 12 բալանոց սանդղակը:

1887 - ծնվել է չեխ նկարիչ և գրող Յոզեֆ Լադան:

1903– Ռայթ եղբայրներն իրենց պատրաստած թռչող սարքով առաջին անգամ օդ են բարձրացել:

1907– վախճանվել  է անգլիացի ճանաչված ֆիզիկոս Թոմսոն Վիլյամ Կելվինը:

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Սիրտ ծոցում տեղի է ունեցել առաջին ծովամարտը Ֆիլիպ Վիանի գլխավորած անգլիական և  Անժելո Նիկանոյի ղեկավարած իտալական նավատորմերի միջև:

1973 —ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել Հռոմի օդանավակայանում, որի արդյունքում ահաբեկիչները ոչնչացրել են  Boeing 707 օդանավը, ապա գրավելով գերմանական  Boeing 737 ինքնաթիռը թռել Քուվեյթ, որտեղ էլ բաց են թողել պատանդներին: Ընդհանուր զոհվել է 34 անձ:

1989– FOX հեռուստաընկերության կողմից  առաջին անգամ ցուցադրվել է «Սիմփսոններ» մուլտֆիլմը:

1993 —կազմավորվել է  Major League Soccer-ը (MLS) , որն ԱՄՆ-ի և Կանադայի ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան է:

1998– ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Իրաքում սկսել են  «Աղվեսն անապատում» ռազմական գործողությունը:

1999– Կարիբյան ծովի ափին տեղի է ունեցել ջրհեղեղ, որի հետևանքով Վենեսուելայի Վարգաս նահանգում զոհվել է 10 000-ից մինչև 30 000 մարդ:

2011 —վախճանվել է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական հանրապետության (Հյուսիսային Կորեա) ղեկավար Կիմ Չեն Իրը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular