ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ սիրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է սերը: Առաքյալն այսպես է սահմանում. սերը սուրբ սրտով, բարի խղճմտանքով և անկեղծ հավատով պատվիրանների կատարման արդյունքն է:


Ըստ ուրիշների` սերը մշտապես Սուրբ Հոգով վառված, ամեն երկրավորից (անցավորից) հեռացած և Աստծուն միավորված ուղիղ կամքն է: 
Ըստ ներգործության՝ 4 կերպով է սահմանվում:


Առաջին. Սեր, որով սիրում ենք Աստծուն և ընկերոջը՝ հանուն Աստծո:
Երկրորդ. Սերը կյանք է, որ միավորում է սիրողին սիրեցյալի հետ:
Երրորդ. Սերն առաքինություն է, որով ցանկանում ենք տեսնել Աստծուն և զմայլվել Նրանով:
Չորրորդ. Սերն առաքինություն է, որով մեր հոգու ցանկություններն ամբողջովին ուղիղ են:
Եվ հայտնի է, որ սերը 3 տեսակի է. բնական, բարոյական և շնորհական: Բնականը սեփական անձի նկատմամբ է, բարոյականը` ընկերոջ նկատմամբ, և շնորհականն` առ Աստված:
Սերը բազում նշանակություններ ունի: Երբեմն հենց սիրելու ունակություն է, ինչպես ասում է առաքյալը. «Աստծո սերը սփռված է մեր սրտերում»: Երբեմն նշանակում է շարժում: Երբեմն նշանակում է կատարելություն, ինչպես որ առաքյալն ասում է. «Աստված սեր է»:

 

Որո՞նք են սիրո նշանները:

 


Նախ` այն, որ նա, ով սիրում է, հոժարությամբ լսում է, ում սիրում է: 
Երկրորդ` հոժարությամբ խոսում է նրա մասին: 
Երրորդ` մշտապես հիշում է նրան: 
Չորրորդ` առանց ձանձրույթի ծառայում է նրան: 
Հինգերորդ` մարմինը և ունեցվածքը չի խնայում նրա համար: 
Վեցերորդ` զգուշանում է նրան վիրավորելուց: 
Յոթերորդ` եթե վիրավորել է՝ հաշտվում է: 
Ութերորդ` ցավակից է լինում նրան նեղության ժամանակ: 
Իններորդ` ուրախանում է նրան մոտ լինելու համար: 
Տասներորդ` ցավ է ապրում, երբ նա հեռանում է: 
Տասնմեկերորդ` սիրում է, ինչ որ և նա: 
Տասներկուերորդ` ատում է, ինչ որ և նա: 
Տասներեքերորդ` ջանում է հաճելի լինել նրան: 
Տասնչորսերորդ` երկյուղ ունի անհաճո լինել նրան: 
Տասնհինգերորդ` ուրիշներին էլ է ձգում սիրել նրան: 
Տասնվեցերորդ` նրանից ստացած պարգևները չի հեռացնում իրենից: 
Տասնյոթերորդ` ընդունում է նրա խրատները: 
Տասնութերորդ` խնդրում է նրանից համարձակ հույսով: 
Տասնիններորդ` սիրելիի ամեն ինչն իրենն է համարում և իրենը` սիրելիինը: 
Քսաներորդ` ամեն տեղ իր սիրելիով պարծենում է: 
Քսանմեկերորդ` երբ գովում են նրան՝ ուրախանում է: 
Քսաներկուերորդ` խուսափում է նրանցից, ովքեր հայհոյում են նրան:
Եվ ով կամենում է՝ կարող է այդ ամենն առ Աստված սիրուն վերագրել:

 

Որո՞նք են սիրո աստիճանները:

 


Երեք են. անկատարը, կատարյալը և գերակատարը: Անկատարը` մարմնավոր սերն է, կատարյալը` հոգևորն է, գերակատարն` առ Աստված սերն է:
Անկատար սիրով սիրում ենք ինքներս մեզ, կատարյալ սիրով` ընկերոջը, և կատարելագույն սիրով` Աստծուն:
Դարձյալ, անկատար սեր է ծառայական երկյուղը` պատժի պատճառով: Կատարյալ սեր է վարձկանինը` պարգևի պատճառով: Եվ գերակատարը որդիական սերն է՝ բնությամբ բարի լինելու պատճառով:
Ուրիշները սիրո աստիճանները չորսն են ասում: Նախ` երբ սիրում եմ ինձ` ինձ համար: Այս սերը բարի չէ: Երկրորդ` երբ սիրում եմ Աստծուն` ինձ համար. սա վարձկանի սերն է: Երրորդ` երբ սիրում եմ Աստծուն` Իր համար, որովհետև բարի է, և այս սերը բարի է: Չորրորդ` երբ սիրում եմ ինձ` Աստծո համար, և դա լավագույնն է, որովհետև մարդն իրենը չի փնտրում, այլ միայն Աստծունը:

 

 

Ո՞րն է կատարյալ սիրո նշանը:

 


Երեքն են. այսինքն՝ ամբողջ սրտով է սիրում և միշտ է սիրում և առանց ակնկալիքի է սիրում:
Դարձյալ, սերը կատարյալ է, երբ ունակությամբ մեծ է, ներքին շարժմամբ ուղիղ, արտաքին գործերով ժիր, արմատով` հաստատուն, ջերմեռանդությամբ` խոհեմ, և քաղցրությամբ` մխիթարող:

 

 

Գրիգոր Տաթևացի
«Գիրք հարցմանց»

Աղբյուրը՝ Qahana.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular