ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կտրուկ քայլերի ժամանակը դեռ չի եկե՞լ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

yugsn.ru–ն «Միխայլով. Հայաստանն աստիճանաբար վերածվում է ռուսաֆոբ երկրի» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը վաղուց է դարձել այն վայրը, որտեղ հավաքվում են Ռուսաստանին դեմ մարդիկ։ Դա սկսվեց առնվազն Հատուկ ռազմական գործողության սկզբից: Վերջերս հայտարարել են Երևանում «Նովայա գազետայի» բացման մասին. դա միայն ընդգծում է այդ երկրի հակառուսական կողմնորոշումը։ Նախ և առաջ՝ նման քաղաքականությունը նպատակաուղղված է խարխլելու ռուսական պետությանը, ինչն էլ անում է «Նովայա գազետան», որն արգելված է Ռուսաստանում և ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ։ Այն հրապարակելու և նոր ձևաչափով բացելու նման մեծ հետաքրքրությունը հարց է առաջացնում, թե որքանով են թափանցիկ ֆինանսավորման աղբյուրները։

«Հիմա նրանք հույս ունեն, որ տեղի բնակիչների միջոցով Արևմուտքը կկարողանա ռուսաստանյան հանրությանը տեղեկություն փոխանցել երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Դա ժպիտ է առաջացնում, բայց անսպասելի չէ»,- yugsn.ru լրատվական ծառայության մեկնաբանությունում նշել է քաղաքագետ Եվգենի Միխայլովը։ Իրոք, վերջերս Հայաստանում չափազանց շատ հակառուսական հրատարակություններ են բացվել։ Այդ մեդիա ռեսուրսները կարելի է համեմատել հրուշակեղենի խանութի խմորեղենի հետ. ցուցադրված են բազմաթիվ «տորթեր», որոնցից յուրաքանչյուրը աշխատում է գրավել հաճախորդներ, բայց դրանք բոլորն ունեն մեկ ընդհանուր բաղադրիչ՝ թշնամանք Ռուսաստանի նկատմամբ: «Հայաստանն աստիճանաբար վերածվում է անկեղծ ռուսաֆոբ երկրի: Նրանք հրաժարվում են ՀԱՊԿից, հետո հանդիպում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, համբուրվում և գրկախառնվում, մարդասիրական օգնություն տրամադրում։ «Նովայա գազետայի» հրատարակումն էլ ակնհայտորեն հակառուսական քայլ է», -ասել է Միխայլովը:

Հատկանշական է այն, որ եթե Ռուսաստանում ստեղծվեր նմանատիպ հարթակ հայկական ընդդիմադիր ուժերին աջակցելու համար, ապա դա կարող էր առաջացնել Հայաստանի իշխանության անմիջական արձագանքը, ինչն էլ իր հերթին կբերեր երկու պետությունների դիվանագիտական հարաբերությունների վատթարացման։ «Սակայն Ռուսաստանում ընդունված չէ գործընկերների հետ վատ բաներ անել։ Հայաստանը դեռ համարվում է գործընկեր, մենք նրա հետ դիվանագիտորեն ենք խոսում։ Ռուսաստանը դարեր շարունակ պաշտպանել է հայ ժողովրդին և նրա պետականությունը։ Մենք ունենք բազմաթիվ հայեր՝ Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք ապրում են մեր երկրում։ Մենք ի վիճակի չենք այնպիսի ստորության, ինչպես, օրինակ՝ հայկական ընդդիմության համար հատուկ ամսագիր ստեղծելն է», -նշել է փորձագետը։

Նա նաև հավելել է, որ Հայաստանի վրա ճնշման բազմաթիվ լծակներ կան, բայց դեռ ոչինչ չի օգտագործվել։ «Լծակների օգտագործումից հետո ոչ մի Ֆրանսիա, ոչ մի Ամերիկայի Միացյալ Նահանգներ չեն կարողանա ամբողջությամբ սուբսիդավորել այդ երկիրը։ Ուստի, կարծում եմ, որ մենք առայժմ կդիմանանք, կդիտարկենք ու կքննադատենք, իսկ կտրուկ քայլերի ժամանակը, ըստ ամենայնի, դեռ չի եկել», -ամփոփել է Եվգենի Միխայլովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular