ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում կրակnցներ են արձակել մի դասախոսի տան ուղղությամբ

ԻՐԱՎՈՒՆՔ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` դեկտեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, իսկ կարճ ժամանակ անց ոստիկանություն է զանգահարել Երևանի Միկոյան փողոցի բնակիչ 32-ամյա մի կին և հայտնել, որ ամուսինը, ում հետ ցանկանում է ամուսնալուծվել, զինված եկել է իր տուն, կրակոցներ է արձակում իր տան ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնակատար Ռուբեն Դավթյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արտաշես Մուշեղյանը։

Տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19։10-ի սահմաններում, այդ կնոջ ամուսինը՝ Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Սուրեն Մ․-ն, Միկոյան փողոցում իր մոտ գտնվող հրազենով երեք կրակոց է արձակել իր կնոջ բնակարանի դռան ուղղությամբ և հեռացել:

Վերջինս նույն օրը ներկայացել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ ինքն է կրակել և իր հետ ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը աշխատում է Հայաստանում հայտնի կրթահամալիրներից մեկում՝ որպես դասախոս։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular