ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


23-ամյա երիտասարդն իր երկու եղբայրների հետ վիճաբանել, ապա դանակահարել է 2 անչափահասների

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 8-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, ժամը 21:00-ի սահմաններում Նուբարաշեն 6-րդ փողոցի 144 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ոմն Տիգրանը իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել նույն շենքի բնակիչներ 17-ամյա Արտյոմ Մ․-ին և 17-ամյա Դավիթ Ա․-ին։

Ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Տիգրանը հանդիսանում է Երևանի բնակիչ 23-ամյա Տիգրան Ս․-ն, ով դեկտեմբերի 8-ին իր եղբայրներ, Երևանի բնակիչներ 22-ամյա Արայիկ Ս․-ի և 18-ամյա Գևորգ Ս․-ի հետ միասին Նուբարաշեն 6-րդ փողոցի 144 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Արտյոմ Մ․-ին և Դավիթ Ա․-ին:

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների կողմից Տիգրան և Գևորգ Ս․-երը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նուբարաշենի բաժին, որտեղից էլ նախապատրաստված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Արայիկ Ս․-ին և վիճաբանության այլ մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular