ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արագածոտնում քամին 100-ավոր տների, մանկապարտեզի, դպրոցի տանիքներ է պոկել ու շպրտել, կոտրել էլեկտրասյուներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկեմբերի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի լեգենդար Արագած գյուղում։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 13-ին և այսօր ուժեղ քամու հետևանքով գյուղում ավերածություններ են տեղի ունեցել։

Կոտրվել են 100-ից ավելի տների տանիքներ, արմատախիլ է արվել 100-ից ավելի հսկայական ծառեր, մի քանի էլեկտրասյուներ, գազախողովակներ են կտորվել, դրանց վրա տեղադրված հաշվիչներ, կարելի է ասել ամբողջությամբ վնասվել է գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի տանիքը, որի թիթեղները քամին շպրտել է մի քանի 100 մետր։ Քամին շպրտել է նաև ՀՀ Կառավարության կողմից գյուղում  կառուցվող նոր մանկապարտեզի համար բերված թիթեղները, որոնց մեծ մասը վնասված վարչական շրջանի ղեկավար Լուկաշ Խաչատրյանը գյուղացիների հետ հայտնաբերել են մանկարպարտեզից մի քանի 100 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում։

Գիշերվանից օպերատիվորեն ժամանել են Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության պետ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով գյուղ են ժամանել նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Եգոր Կարապետյանն ու Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Էդգար Ավդալյանի գլխավորությամբ։

Ապարանի քաղաքապետը և վարչական շրջանի ղեկավարը շարունակում են շրջայցը տուն առ տուն, մոտ 40-ից ավելի տներ արդեն այցելել են և  գույքագրում են կատարում, որպեսզի պարզեն ամբողջական ինչ չափի նյութական վնաս է պատճառվել գյուղացիներին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կ․ Եղիազարյանը ասում էր․ «Իրավիճակի մասին արդեն տեղեկացրել ենք Արագածոտնի մարզպետին և իմ տեղեկություններով Կառավարությունն էլ արդեն տեղյակ է ու թե մարզպետարանը, թե Կառավարությունը պատրաստակամություն են հայտնել, որ իրենք կանգնելու են տուժած գյուղացիների թիկունքին և նրանց այս արհավիրքի մեջ մենակ չեն թողնելու»։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասը կազմում է մի քանի մլն դրամ, իսկ Կ․ Եղիազարյանի հանձնարարականով գիշերվանից արդեն  գյուղում աշխատում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Մուսալեռի, Արագածի մասնաճյուղի էլեկտրիկները։ Երեկվանից մինչև այժմ գյուղում էլեկտրաէներգիան և գազամատակարարումը դադարեցվել է։ 

Արագած գյուղում են նաև Ապարան խոշորացված համայնքի կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր օգնում են գյուղացիներին։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քամին իր սև գործն է արել նաև Ծաղկաշեն գյուղում, որտեղ քիչ առաջ մեկնած Ապարանի քաղաքապետ Կ․ Եղիազարյանը և Ծաղկաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուստամ Զաքարյանը պարզում են Ծաղկաշենում ինչ ծավալի վնասեր է պատճառվել քամու հետևանքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular