ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանության նախկին գնդապետը կդատապարտվի ցմահ ազատազրկման

ԻՐԱՎՈՒՆՔ

Ցմահ ազատազրկում՝ ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետի նկատմամբ. դատարանը բավարարել է դատախազի` պատժի նշանակման մասին միջնորդությունը։

Այս մասին հայտնում են դատախազությունից։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ի վճռով բավարարել է դատախազի՝ պատժի նշանակման մասին միջնորդությունը և Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Դանիել Դանիելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ցմահ ազատազրկումը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 3-ին ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից 500 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու նպատակով կատարել էր ավազակային հարձակում, որի հետևանքով սպանել էր բանկի անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդին, տարածքում ծառայություն իրականացնող՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետական պահպանության ծառայության գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական, ոստիկանության ավագ ենթասպային:

Անվտանգության մեկ այլ աշխատակից ստացել էր հրազենային վիրավորում:

Դատախազը 2024 թվականի մարտի 5-ին իր ճառով միջնորդել էր Դանիել Դանիելյանին մեղավոր ճանաչել առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կատարած ավազակության, այլ հանցանքը թաքցնելու և դրա կատարումը հեշտացնելու նպատակով ծառայողական գործունեության կատարման
մեջ գտնվող երկու անձանց նկատմամբ շահադիտական դրդումներով սպանության, սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար և մեղադրյալի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը:

Դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճռով, Դանիել Դանիելյանը մեղավոր է ճանաչվել և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ցմահ ազատազրկումը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular