ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանրամարտի ԱԱ․ Այսօր Հայաստանն ունի 3 մասնակից

ՍՊՈՐՏ

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 14-ին Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Տղամարդկանց 109 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանը, կանանց 87 կգ քաշային կարգում՝ Եվրոպայի փոխչեմպիոն Տաթեւ Հակոբյանը:

Առաջինը մրցահարթակ դուրս կգա Պետրոս Պետրոսյանը: Հայաստանի ներկայացուցիչը կպայքարի 109 կգ քաշայինների B խմբում:

Պետրոս Պետրոսյանը 2021 թ. Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր է, 2022 թ. երիտասարների աշխարհի փոխչեմպիոն: Նույն տարում նվաճել է Եվրոպայի Մ20 փոխչեմպիոնի կոչումը: 2023 թ. Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Պետրոս Պետրոսյանը երկամարտի երկամարտի 379 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր (162+214): Նույն տարում Եվրոպայի Մ23 առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ: 2024 թ. Եվրոպայի առաջնությունում Պետրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ ձեռքի վնասվածք ստացավ եւ լքեց պայքարը: Նոյեմբերին Լեհաստանում անցկացված Եվրոպայի Մ23 առաջնությունում երկամարտի 384 կգ արդյունքով դարձավ ոսկե մեդալակիր (166+218):

Պետրոս Պետրոսյանի մասնակցությամբ 109 կգ քաշայինների B խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:00-ին: Պետրոսյանի նախնական հայտը երկամարտում 380 կգ է:

Դեկտեմբերի 14-ին Երեւանի ժամանակով 18:30-ին կմեկնարկի 109 կգ քաշայինների A խմբի պայքարը, որտեղ տիտղոսի համար կպայքարի Գարիկ Կարապետյանը:

Գարիկ Կարապետյանը 2018 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2019 թ. պատանիների աշխարհի փոխչեմպիոն, 2021 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2022 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2022 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն: 2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Երկամարտի 392 կգ արդյունքով  սահմանել է երեք ռեկորդ (178+214): 2023 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն է, 2023 թ. աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր եւ ռեկորդակիր, 2023 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2024 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2024 թ. աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:

Մասնակցել է Փարիզի Օլիմպիական խաղերին: Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի օլիմպիական մրցաշարի 102 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը երկամարտի 398 կգ արդյունքով 4-րդն էր (186+212):

Նոյեմբերին Լեհաստանում անցկացված Եվրոպայի Մ23 առաջնությունում երկամարտի 402 կգ արդյունքով դարձավ ոսկե մեդալակիր (182+220):

Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Կարապետյանի  նախնական հայտը երկամարտում 400 կգ է:

Մրցումային օրվա Հայաստանի վերջին ներկայացուցիչը Եվրոպայի փոխչեմպիոն Տաթեւ Հակոբյանն է (87 կգ): 

Տաթեւ Հակոբյանը 2013 թ. Եվրոպայի Մ17 առաջնության բրոնզե մեդալակիր է, 2017 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր, 2018 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն: 2019 թ. Բաթումիում անցկացված Եվրոպայի առաջնությունում 4-րդն էր, նույն տարվա աշխարհի առաջնությունում՝ 10-րդ-ը: 2021 թ. աշխարհի առաջնությունում Հակոբյանը երկամարտի 230 կգ արդյունքով 5-րդն էր: 2022 թ. Եվրոպայի առաջնությունում ձախողելուց հետո, 2023 թ. Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Տաթեւ Հակոբյանը 76 կգ քաշային կարգում երկամարտի 226 կգ արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը (104+122): Նույն տարում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացված աշխարհի առաջնությունում Հակոբյանը 87 կգ քաշայինների պայքարում երկամարտի 237 կգ-ով գրավեց 5-րդ տեղը (105+132):

Տաթեւ Հակոբյանի մասնակցությամբ 87 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին: Հակոբյանի նախնական հայտը երկամարտում 246 կգ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular