ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի է ունեցել 32 հայ գերիների փոխանակում 2 ադրբեջանցի զինծառայողների հետ․ պատմության այս օրը (13 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մալթա՝ Հանրապետության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1811 - ծնվել է գերմանացի նշանավոր արևելագետ (իրանագետ, հայագետ) Ֆրիդրիխ Վինդիշմանը:

1883- ծնվել է  նկարիչ Հակոբ Կոջոյանը:

1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանի կայսր Նիկոլայ 2–րդն անձամբ գնացել է Կարս, Սարիղամիշ և հանդիպում անցկացրել տարբեր դավանանքների ներկայացուցիչների և բնակչության հետ:

1922 - Բաքվում բացվում է Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը որոշել է ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի՝ Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն։

1940– վախճանվել է դասական գեղանկարիչ Ստեփան Աղաջանյանը:

1971 —վախճանվել է խորհրդահայ նևրոլոգ և նևրոֆիզիոլոգ Սեմիոն Սարկիսովը:

2002- ամբողջ  հանրապետությունում, այդ թվում և մայրաքաղաքում տեղ են ունեցել զանգվածային հոսանքազրկումներ, որը  բացատրվել է բարձրավոլտ լարման հաղորդագծերի վթարով:

2006- երեկոյան Թբիլիսիի Վազիանի արվարձանից Հայաստան՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան է ուղևորվել Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի թբիլիսյան կայազորի գույքով և տեխնիկայով բեռնված երկրորդ և վերջին գնացքը:

2007- Երևանում և Աթենքում շրջանառության մեջ է դրվել հայ-հունական համատեղ նամականիշերը, որոնց վրա պատկերված են երկու ժողովուրդների առասպելական աստվածուհիները՝ Անահիտը և Աֆրոդիտեն:

2009- Սլովակիայում անկացված «Միսսիս Գլոբ 2009» գեղեցկության մրցույթին հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչը` Գոհար Հարությունյանը:

 2018-Մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանը մերժել է  Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը:

2019- ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև:

2022-Ժաննա Անդրեասյանը նշանակվեց ԿԳՄՍ նախարար:

2023- տեղի է ունեցել 32 հայ գերիների փոխանակում 2 ադրբեջանցի զինծառայողների հետ: Բացի այդ Հայաստանն իր աջակցությունն է հայտնել «COP29»-ի անցկացմանն Ադրբեջանում և հանել է իր թեկնածությունը:

- վախճանվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1048 –վախճանվել է  պարսիկ գիտնական Բիրունին:

1204 - վախճանվել է հրեա փիլիսոփա Մայմոնիդը:

1250 - վախճանվել է  Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդը:

1386– ծնվել է իտալացի քանդակագործ, Վերածննդի դարաշրջանի քանդակագործության հիմնադիրներից մեկը համարվող Դոնատելլոն:

1504- ծնվել է Հռոմի Պապ Պիոս 5-րդը:

1522- Օսմանյան զորքերը գրավում են Հռոդոս կղզին։

1553 - ծնվել է Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 4-րդը:

1577- Անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյկը Պլիմութից սկսել է իր շուրջերկրյա նավարկությունը։

1642 —հոլլանդացի նավագնաց Աբել Թասմանը դարձել է առաջին եվրոպացին, որը հայտնաբերել է Նոր Զելանդիան:

1754 - վախճանվել է   օսմանյան սուլթան Մահմուդ 1-ինը, և Օսման 3-րդն է դարձել  օսմանյան սուլթան։

1797– ծնվել է գերմանացի ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս և գրաքննադատ Հայնրիխ Հայնեն:

1862 - Ֆրեդերիկսբուրգի ճակատամարտում (ԱՄՆ Քաղաքացիական պատերազմ) Կոնֆեդերացիայի գեներալ Ռոբերտ Լին պարտության է մատնել հյուսիսցիների զորքերին։

1864–Պարագվայը պատերազմ է հայտարարել Բրազիլիային,  սկսվել է Պարագվայի պատերազմը:

1873– ծնվել է ռուս նշանավոր պոետ, արձակագիր, դրամատուրգ, գրականագետ և պատմաբան Վալերի Բրյուսովը:

1937–ճապոնացիները գրավելով  Չինաստանի Նանկին քաղաքն իրականացրել են կազմակերպված զանգվածային սպանդ, որը տևել է 6 շաբաթ, սպանվել է մոտ 200 000 մարդ:

1941– Պերուի տարածքի Անդեր լեռներում գտնվող Պալկակոչա լճի մեջ սառցադաշտից պոկված սառցաբեկոր ընկնելու հետևանքով առաջացած  հեղեղի զոհ է դարձել մոտ 7000 մարդ:

1941 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում  Հունգարիան և Ռումինիան պատերազմ են հայտարարել ԱՄՆ-ին։

1947 - վախճանվել է  ռուս նկարիչ Նիկոլայ Ռերիխը:

1949 - Իսրայելի Քնեսեթը Երուսաղեմը հայտարարել է երկրի մայրաքաղաք։

1959- Արքեպիսկոպոս Մակարիոս 3-րդը դարձել է Կիպրոսի առաջին Նախագահը։

1974– Մալթան հայտարարվել է հանրապետություն:

1989 —Ռուսաստանում ստեղծվել է Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ Դեմոկրատական կուսակցությունը:

1989– ծնվել է ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի Թեյլոր Սվիֆթը:

1996 - Քոֆի Անանն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար։

2003 - Իրաքի Տիկրիտ քաղաքի շրջակայքում ձերբակալվում է Իրաքի առաջնորդ Սադդամ Հուսեյնը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular