ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետությունը մի քանի սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար 21 մլն դրամի աջակցություն կտրամադրի

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար և Վայոց ձորի մարզի Գոմք գյուղերում տուն կառուցելու համար 21 մլն դրամի աջակցություն կտրամադրի քաղաքացիներին, որոնք ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված են եղել տվյալ բնակավայրերում:  

Որոշումը հավանություն ստացավ կառավարության նիստում: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հիշեցրեց՝ կառավարությունը դեռևս 2024 թվականի հունիսին ընդունած որոշմամբ սահմանել էր, որ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում ընտանիքներին կաջակցի ոչ թե 16, այլ մինչև 21 մլն դրամի չափով, եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում շահառուները հաշվառված են եղել տվյալ բնակավայրում: 

«Այս փոփոխությունը պետք է ուժի մեջ մտներ 2024թ թվականի օգոստոսի 1-ից: Սահմանվել էր նաև, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել 200 շահառուի: Սակայն 2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաստատված և բանկերի կողմից հավաքագրված հայտերի թիվը գերազանցում էր սահմանված սահմանաչափը՝ 2000-ը, ինչի կապակցությամբ նոր դիմումների ընդունման գործընթացը դադարեցվեց ֆինանսական կազմակերպությունների կողմից: Եվ մենք կառավարության նիստում հայտարարեցինք, որ դադար ենք վերցնում՝ ուսումնասիրելու համար: Արդյունքում շահառուները չկարողացան օգտվել այդ 4 բնակավայրերի համար սահմանված հավելյալ 5 մլն դրամի արտոնությունից»,- պարզաբանեց Մկրտչյանը:  

Նախարարը նկատեց, որ սեպտեմբերին վարչապետի՝ Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում հանձնարարվել էր ապահովել Վայք համայնքի Գոմք բնակավայրում ծրագրի վերաբացումը երիտասարդ ընտանիքների համար: 

«Այսպիսով, այս նախագծով առաջարկվում է ծրագիրը վերաբացել Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրի համար՝ հետևյալ քվոտայով՝ մինչև 50 շահառու Ոսկեպարում, մինչև 50՝ Բաղանիսում, 40 շահառու՝ Բերքաբերում, 50 շահառու՝ Կիրանցում և մինչև 30 շահառու՝ Գոմքում: Այս դեպքում պարտադիր է մինչև 13 տարեկան երեխա ունենալը»,-ասաց նախարարը:

Այս նախագծով առաջարկվում է ծրագրով սահմանված սահմանամերձ մյուս բնակավայրերում տուն կառուցելու համար հնարավորություն տալ ևս 190 շահառուի՝ նրանց, որոնց շինթույլտվությունները տրվել էր մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular