ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հին հույների ծագումն այլևս գիտական ​​առեղծված չէ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հաճա՞խ եք մտածել, թե կոնկրետ ինչով է եզակի հունական ԴՆԹ-ն: Evo Inception YouTube ալիքը բացահայտել է մի քանի զարմանալի փաստեր իր վավերագրական ֆիլմում։ Գենետիկական հետազոտության արդյունքների հիման վրա գիտնականները պարզել են, որ Հունաստանի հնագույն քաղաքակրթությունները, ինչպիսիք են Մինոսյանը և Միկենականը, ունեին տեղական ծագում և «բերված» չեն այլ տրածքներից, գրում է pravda.ru-ն:

ԴՆԹ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մինոսացիներն ու միկենացիներն ունեին հատուկ գենետիկական հատկանիշներ։ Նրանց միտոքոնդրիալ ԴՆԹ-ն, որը ժառանգում է մորից, և Y քրոմոսոմը, որը ժառանգվում է հորից, ցույց են տալիս, որ այդ ժողովուրդները սերում են առաջին եվրոպացի հողագործներից, ովքեր բնակություն են հաստատել Հունաստանում հազարավոր տարիներ առաջ: Սակայն կա ևս մեկ հետաքրքիր փաստ, միկենացիների և մինոսացիների ԴՆԹ-ի 25 %-ը կապված է ժամանակակից Կովկասի, Իրանի և Հայաստանի տարածքում ապրած ժողովուրդների հետ։ Միկենացիները նաև փոքր, բայց նշանակալի գենետիկ կապ ունեին եվրասիական տարածաշրջաանի բնակչության հետ:

Համեմատելով հին հույների ԴՆԹ-ն ժամանակակից բնակչության գենետիկայի հետ գիտնականները պարզել են, որ միկենացիների գենետիկական նյութի մինչև 80 %-ը պահպանվել է ժամանակակից հույների մոտ։ Այդ անհավանական հայտնագործությունը ցույց է տալիս, որ նույնիսկ 4000 տարի անց, չնայած բազմաթիվ արշավանքներին և միգրացիաներին, հույն ժողովրդի հնագույն գենետիկ ժառանգության հիմնական մասը մնացել է գրեթե անփոփոխ:

Ինչպե՞ս բացատրել դա: Մինոսացիներն ու միկենացիներն ինքնուրույն են ստեղծել իրենց մեծ քաղաքակրթությունները հիմնվելով տեղական ավանդույթների և առևտրի միջոցով փոխառված գաղափարների վրա։ Այդ մշակույթը դրսից չի բերվել, դրանք օրգանապես զարգացել են միավորելով առաջին հողագործների, կովկասյան ժողովուրդների և տեղացի որսորդների տարրերը։

Այսպիսով, եթե ինչ-որ մեկը պնդում է, որ հին հունական մշակույթը «ներմուծվել է» դրսից, պարզապես ցույց տվեք նրանց այս գիտական ​​ապացույցները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular