ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը պարզաբանել է, թե ինչ է թաքնված ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին Փաշինյանի հայտարարության հիմքում 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե երկիրը ՀԱՊԿ անդամ չի լինելու, բացասական էմոցիաների ազատում է, բայց ոչ վերջնական որոշում։ Դրանում վստահ է քաղաքագետ Եվգենի Միխայլովը, գրում է vb.kg-ն։

Փորձագետը կարծում է, որ Երևանը փորձում է օգուտ քաղել իր վիճակից, և Հայաստանը բարձրաձայն սպառնում է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), սակայն  կոնկրետ քայլեր չի ձեռնարկում ասոցացման հետ հարաբերությունները դադարեցնելու համար։ Քաղաքագետի խոսքով մինչ այժմ Փաշինյանի հայտարարությունները, թեև կոշտ, բայց հետևանքների չեն հանգեցրել: «Ոչ ոք Հայաստանին չի դրդում հեռանալ, կարծես թե այն հույսով, որ Երևանը կփոխի իր դիրքորոշումը, իսկ Փաշինյանը փաստացի ասում է, որ «դուք մեզ հասցրել եք դրան», բայց միևնույն ժամանակ չի հեռանում ՀԱՊԿ-ից: Այսինքն դա բացասական հույզերի արտահայտում է»,- ասել է Եվգենի Միխայլովը։ Քաղաքագետը նաև հիշեցրեցրել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցումը կհանգեցնի Երևանի համար ԵվրԱզԷՍ-ից եկամուտ ստանալու հետ կապված խնդիրների։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular