ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնությանը սկանդալ է եղել, որը փորձում են կոծկել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2024-25 մրցաշրջանում նոյեմբերի 25-ին «Երեւան ՖԱ-ի» եւ «Յունիսպորտի» միջեւ խաղից հետո վիճաբանություն եւ սկանդալ է գրանցել, ինչը կոծկվել է։

Բանն այն է, որ գործող չեմպիոն «Երեւանը» այս մրցաշարում կրեց իր առաջին պարտությունը, որն էլ դարձել է կռվի պատճառ։

Այս վիճաբանության կենտրոնում Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն է, ով նաեւ մարզում է Ֆուտզալի «Երեւան» թիմին։

Փորձեցինք կապվել Ռուբեն Նազարեթյանի հետ՝ հասկանալու, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, եւ ինչպես են այն կոծկել, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց. հեռախոսահամարն անհասանելի էր։

Ֆուտբոլի ֆեդերացիայից նույնպես հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ:

Ըստ ամենայնի՝ փորձ է արվում այս վեճը կոծկելու, ինչպես, օրինակ, սկանդալի մեջ հայտնված Խորեն Հովհաննիսյանի որդու՝ Ժորա Հովհաննիսյանի դեպքը։

Բանն այն է, որ Տhamshyan.com-ը գրել էր, որ հենց այդ մրցաշարի օրը՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ փողոցի 37/9 հասցեում գործող «Տոսկանա» հյուրանոցում երիտասարդ կինը, լինելով անօգնական եւ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, պարտադրված սեռական հարաբերություն է ունեցել իր ծանոթի ընկերոջ հետ, իսկ իր ծանոթը իրեն ծեծի է ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ վերոնշյալ միջադեպը կատարել են Երեւանի բնակիչներ 37-ամյա եւ 30-ամյա տղամարդիկ:

Իսկ ավելի ուշ պարզվեց, որ բռնաբարության կասկածյալներից մեկը հայ հայտնի ու լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին է։

Ավելի ուշ Ժորա Հովհաննիսյանը հերքեց իր մասնակցությունը «Տոսկանա» հյուրանոցում տեղի ունեցած անհասկանալի պատմության վերաբերյալ։

Հավելենք, որ Ժորա Հովհաննիսյանը մշտապես եղել է սկանդալների կիզակետում։ Տարիներ առաջ նա իր վարած Mercedes մակնիշի մեքենայով հարվածել էր Opel մակնիշի տաքսիի։ Ավելի ուշ պարզվել էր, որ Ժորա Հովհաննիսյանը ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Բայց, ստացվում է, որ սա ֆուտբոլի եւ ֆեդերացիայի շուրջ սկանդալ չստեղծելու նուրբ քայլ է՝ ծածկադմփոց:

Ավելին՝ այս երկու անձինք, որոնց շուրջ պտտվում են ծեծի եւ բռնաբարության թեմաները, սերտ կապված են ՀՖՖ-ի եւ ՀՖՖ ղեկավար Արմեն Մելիքբեկյանի հետ. վիճաբանածը եւ բռնություն կիրառածը կանգնած են Մելիքբեկյանի կողքին եւ աջակցում են նրան։

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի կառուցած արդարության եւ արդարադատության մասին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular