ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ ջան, լավ ջոկատում եմ, չնեղվեք, դուք լավ եղեք». կամավոր Մանվել Խարդալյանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 16-ին, տուն «վերադարձել»՝ 2021 թ. հունիսի 23-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հետաքրքրասեր երեխա էր Մանվելս: Փոքրուց էր հայրենասեր, իր հայրիկից էր դա ժառանգել: Երբ հայրը 1992 թ.ին մասնակցում էր Արցախյան առաջին պատերազմին, նա վեց տարեկան էր: Հայրիկը վերադարձել էր, անընդհատ հարցեր էր տալիս նրան, ասում՝ ես էլ եմ ուզում քո նման հերոս զինվոր լինել: Դպրոցական տարիներին իր դասընկերների հետ Եռաբլուր է այցելել, մի նկար ունի, երբ տիրի հրացանով նկարվել է Անդրանիկի նկարի կողքին, իսկ հետո ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին», - «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Մանվելի մայրիկը:
 
Նրա խոսքով, որդին դպրոցում շատ լավ է սովորել, եղել է կարգապահ և օրինակելի աշակերտ: «Շատ էր սիրում Պատմություն, Մաթեմատիկա, Ֆիզիկա, Ֆիզկուլտուրա առարկաները: Ուսուցիչներն իրենից շատ գոհ են եղել: Շատ հարգանքով էր նրանց և դասընկերուհիների նկատմամբ: Բարի սիրտ ուներ: Երբ տեսնում էր՝ դրսում մեկը օգնություն է խնդրում, գալիս էր, ինձանից գումար ու հագուստ խնդրում, որ նրան տա: Չեմ մոռանում՝ Բանգլադեշում էինք ապրում, Մանվելը չորրորդ դասարանում էր սովորում, տուն եկավ՝ մա՛մ, փոքր քույրիկիս շորերից մի քանիսը կտա՞ս: Դրսում օգնություն խնդրող կնոջ էր տեսել, գրկին՝ փոքր երեխա: Հագուստն այդ երեխայի համար էր ուզում: Ես էլ իրեն չմերժեցի: Ավելի հասուն տարիքում, երբ վարսահարդարություն սովորեց, գնում էր մանկատներ, գեղեցկացնում բոլորին»: Դպրոցին զուգահեռ՝ Մանվելը տասը տարեկանից մինչև տասներորդ դասարան կարատեի է հաճախել:
 
«Մրցումների է մասնակցել, առաջին, երկրորդ, երրորդ մրցանակային տեղերի մեդալներով ու պատվոգրերով է պարգևատրվել: Սև գոտի պետք է ստանար: Չգիտես, թե ինչպես, ուսուցիչը Մանվելին տեսել էր ծխելուց, և Մանվելս սև գոտի այդպես էլ չստացավ: Նա չէր ծխում, թե ինչպես էր ծխախոտը ձեռքին հայտնվել, չգիտեմ»: Դպրոցն ավարտելուց հետո Մանվելը վարսահարդարություն է սովորել, աշխատել իր մասնագիտությամբ, մայրիկի խոսքով՝ շատ էր սիրում իր աշխատանքը: 20042006 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ Սիսիանում, որպես դիպուկահար: «Մեծ սիրով է ծառայել, դժվարություններին դիմադրել: Նկարներ կան, որտեղ դիրքերում է, ձյունը կիսով չափ ծածկել է իր մարմինը: Մեկ օր չի տրտնջացել, երբ իրեն ինչոր բան էինք ուղարկում, ասում էր՝ ինձ ոչ մի բան պետք չի, ամեն ինչ ունեմ»:
 
Զորացրվելուց հետո, երբ արդեն Մանվելն աշխատում էր, հանդիպում է իր ապագա կնոջը: 2008 թ.ին նրանք ընտանիք են կազմում: «Այդ ժամանակ իր աշխատանքը թողեց, կնոջ հայրն ու եղբայրը Մոսկվայում աշխատում էին, ասֆալտապատման աշխատանքի պատվերներ էին վերցնում և կատարում, Մանվելն էլ սկսեց իրենց հետ Մոսկվա մեկնել: Գարնանը մեկնում էր, աշնանը՝ վերադառնում: 2009 թ.ին տղայիս ընտանիքում ծնվեց նրանց առաջնեկը՝ Սամվելը, իսկ հետո՝ Րաֆֆին ու Մանեն»: 2020 թ. սեպտեմբերի 27ին սկսվեց պատերազմը: Մանվելը կամավոր է մեկնում մարտի դաշտ: «Այդ տարի համավարակը տարածվեց, Մանվելը պետք է Մոսկվա մեկներ, սակայն ձգձգվեց իր մեկնելը: Մի շրջան ճանապարհները բացվեցին, որոշել էին ընտանիքով մեկնել, մի քանի տարի մնալ այնտեղ: Բայց հետո իմացավ, որ մեքենայով գնալը բավականին բարդ է, որոշեց ինքնաթիռով մեկնել, կնոջն էլ ասաց՝ կգնամ, մի որոշ ժամանակ հետո դուք կգաք: Իսկ հետո սկսվեց պատերազմը:
 
Տղաս ինքնաթիռի տոմսերը վերադարձրեց: Մանվելը չորս անգամ գնացել է զինկոմիսարիատ, որ մեկնի Արցախ, բայց իրեն մերժել են: Անգամ զինկոմիսարիատը փակ է եղել, ինքը կանգնած մնացել է դրա դիմաց: Աշխատանքից եկել եմ, իմացել, որ այնտեղ է, գնացել եմ իր մոտ, ասել՝ տղա ջան, տուն արի, տեսնում ես՝ քեզ չեն տանում, ինչի՞ ես այստեղ կանգնել: «Զինգրքույկս տվել եմ իրենց, որ ինձ կանչեն»: Իր զինգրքույկը վերադարձրել էին իրեն, շատ նեղված եկավ տուն՝ մեկ է, պետք է գնամ, չեմ կարող չգնալ: Զինկոմիսարիատում իրեն բոլորը ճանաչում էին, ասում էին՝ նման երիտասարդ չենք տեսել, իրեն չենք տանում, բայց անընդհատ գալիս է: Այդ ընթացքում նաև ուտելիք և այլ անհրաժեշտ իրեր էին հավաքում Արցախ ուղարկելու համար, ինքն էլ էր միանում այդ աշխատանքին և ուտելիք ու հագուստ ուղարկում»: Տիկին Մարինեն ասում է՝ որդին այնքան համառեց, մինչև իրեն էլ ռազմաճակատ տարան:
 
«Հոկտեմբերի 4ին մեկնել է, երկու օր Սովետաշենի պոլիգոններում է եղել, հոկտեմբերի 6ին տարել են Արցախ: Սկզբից եղել է Մասիվի ջոկատում: Եղել են Ջրականում, Հադրութում, Վարանդայում: Առաջնագծում է եղել, ահագին զոհեր են ունեցել, երբեք չեն նահանջել: Հինգ ընկերով միացել են «Լեգեոն» ջոկատին: Տղայիս վերջին զանգը եղել է հոկտեմբերի 14ին ցերեկը ժամը երեքին: Ասաց. «Մա՛մ ջան, չմտածես, լավ ջոկատում եմ, չնեղվեք, դուք լավ եղեք»: Արձագանքեցի՝ Մանվել, ինչ կլինի, արի: «Մա՛մ, լավ, երկար մի խոսի», և անջատեց հեռախոսը»: Մանվելը զոհվել է հոկտեմբերի 16ին Քարքաբազարում: «Իրենց «Լեգեոն» ջոկատը կռվել է Վարանդայի ուղղությամբ: Ամբողջ ջոկատը զոհվել է»: Մանվելն ուշ է տուն «վերադարձել»: «Երկու անգամ ես եմ արյուն հանձնել, մեկ անգամ՝ իր որդին: Մանվելի ինքնությունը հաստատվում է 2021 թ. հունիսի 23ին: Այդ ընթացքում իրեն էինք փնտրում, գնում էի զինկոմիսարիատ, ասում էի՝ որդիս «Լեգեոն» ջոկատում է եղել, իմ տղային բերեք: Իրենք ինձ ոչինչ չէին կարողանում պատասխանել, քանի որ գիտեին՝ այդ ջոկատից ոչ ոք ողջ չի մնացել»:
 
Մանվելի հուղարկավորությունը տեղի է ունեցել հուլիսի 2ին՝ իր հայրիկի հուղարկավորության օրը: «2013 թ.ին մահացել է Մանվելի հայրիկը: Հուղարկավորված է Ջրվեժում: Մանվելս պատերազմ գնալուց տղայիս ու փեսայիս ասել էր՝ այս անկյունն իմ տեղն է, եթե չգամ: Դրա համար որոշեցինք, որ նա Ջրվեժի պանթեոնում լինի»: Ապրելու ուժի մասին: «Պատերազմի օրերին Մանվելն ասում էր. «Հաղթանակով եմ գալու, մեր բակի ֆուտբոլի դաշտում սեղան եմ գցելու՝ հաղթանակը նշենք»: 2022 թ.ին՝ իր ծննդյան օրը, մեր ընտանիքի միջոցներով հուշաքար ու ցայտաղբյուր տեղադրեցինք՝ ի հիշատակ մեր տղաների: Աղբյուրի վրա մեր Նորքի իններորդ զանգվածից անմահացած տղաների անուններն ենք նաև նշել: Ինձ համար Մանվելս հաղթանակած է վերադարձել: Թիվ 197 դպրոցում, որտեղ իր երեխաներն են սովորում, Մանվելն իր անկյունն ունի: Թիվ 179 միջնակարգ դպրոցում, որտեղ նա է սովորել, էլի իր անկյունն ունի: Հինգերորդ զանգվածում գործող եկեղեցու բակում երկու հուշաքարերի վրա գրված են «Մասիվի» 106 հերոս տղաների անունները: Իր անունով եղևնի ունի նաև «Հավերժի պուրակում»»: Մանվելը տան չորս երեխաներից մեկն է: Ու հիմա տիկին Մարինեին իր զավակներն են ուժ տալիս և, իհարկե, Մանվելի ընտանիքը՝ կինն ու երեխաները. «Բոլորս իրար թև ու թիկունք ենք դարձել, որ կարողանանք ամուր լինել»:
 
Հ. Գ. Մանվել Խարդալ յանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պատվոգրերով, նաև մեդալներով ՀԿների կողմից: Հուղարկավորված է Ջրվեժի պանթեոնում:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular