ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ՝ Երևանում. կասկածյալը 46-ամյա Հովհաննես Մ.-ն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ի տեղեկություններով` «Էրեբունի Ալկո» ընկերության սեփականատեր Հայկ Մարգարյանի որդին՝ Հովհաննես Մարգարյանը կասկածվում է Երեւանում հնչած կրակոցների մեջ։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կասկածյալ Հովհաննես Մարգարյանը օրերս է ազատ արձակվել բանտից, իսկ ահա նրա եղբայրը մեկ այլ քրեական գործով կալանավորված է։

Ավելի վաղ Shamshya.com-ը գրել էր, որ դեկտեմբերի 11-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությանն էրեբոնու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոցի 47/2 հասցեում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվում է, որ ոստիկանության էրեբունու բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Դեպքի վայրում հայտնաբերվում է ատրճանակից կրակված 11 պարկուճ:

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեղում աշխատում է նաև փորձաքրեագետը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են կրակոցներ արձակողի ինքնությունը ու նրա հետ տանում են բացատրական աշխատանքներ, ով ինքնակամ ներկայանում է էրեբունու ոստիկանություն՝ ներկայացնելով նաև հանցագործության գործիք ատրճանակը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 46-ամյա Հովհաննես Մ.-ն է, ով Հայաստանում հայտնի գործարաններից մեկի սեփականատիրոջ որդին է, և նա վերջերս է ազատվել քրեակատրողական հիմնարկից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular