ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ներխուժումը Հայաստան մոտ ապագայի խնդիր է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրիայից հետո Թուրքիան պատրաստվում է ադրբեջանական բանակի օգնությամբ գրավել Հայաստանի մի մասը։ Այդ մասին ասել է ռուս քաղաքագետ և արևելագետ Կարինե Գևորգյանն ամերիկացի բլոգեր Սթիվ Դուդնիկի տեսաբլոգում, գրում է mt.ru-ն։

Ըստ Գևորգյանի նման գործողությունը կբացատրվի նրանով, որ Հայաստանը «չընդունեց Թուրքիայի օգնության ձեռքը» նույն կերպ, ինչպես երկրից փախած Սիրիայի ղեկավարության դեպքում։

«Իրանցիները պատրաստվում են դրան, և դա երևում է Հեղափոխության պահապանների կորպուսի բաց աղբյուրներից: Նրանք բավականին գրագետ են, ես լիովին համաձայն եմ նրանց հետ, նրանք սպասում են, որ Թուրքիան հարձակվի Հարավային Կովկասում, և մենք տեսնում ենք, որ Աբխազիան կոլապսի մեջ է, Ռուսաստանի իշխանություններն անգամ մանդարին ներկրելու սահմանափակումներ են մտցրել, փող չկա, Ռուսաստանը հիմա Աբխազիային չի օգնում, Վրաստանում գունավոր հեղափոխություն է և դանդաղընթաց շիզոֆրենիա։ Եվ իրանցիները սպասում են: Եվ ըստ երևույթին ընթանում է  տեղեկատվության լցոնում։ Չխոսենք ու վերջ: Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա, Սյունիքի մարզի վրա, որն ընկած է Իրանի հետ սահմանին։ Այդ դեպքում թուրքերը, բնականաբար, կակտիվանան, նրանք Վրաստանում վերահսկում են Աջարիան, Վրաստանի հարավը։ Ահա թե ինչ կլինի, ամեն ինչ պարզ է։ Հայաստանի տարածքում՝ Արարատի մարզում, արդեն հետախուզական անօդաչու թռչող սարքեր են թռչում՝ թուրքական կողմից, իսկ ադրբեջանական կողմից նույնը Սյունիքում է:

Տեղեկատվական լցոնումներ են, որ Հայաստանը ճիշտ նույն ձևաչափով է, որով հիմա խոսում է Էրդողանը և ասում. «Ասադը չհասկացավ, չսեղմեց իմ մեկնած ձեռքը, ուստի նռնակ ստացավ»: Այստեղ հռետորաբանությունը բացարձակապես նույնն է, Հայաստանը չի հասկանում Ադրբեջանի բարեկամական քայլերը, իսկ Ադրբեջանի բարեկամական քայլերն այն են, որ այժմ արևմտյան Ադրբեջանի բնակիչները ևս պետք է ներառվեն խաղաղության պայմանագրերում։ Արևմտյան Ադրբեջանի բնակիչները նախկին 200 կամ 250 հազար ադրբեջանցիներն են, որոնք ապրել են Խորհրդային Հայաստանի տարածքում։ Նրանց արտաքսել է Գորբաչովը, ինչը նշանակում է, որ նրանք պետք է վերադարձվեն։ Հասկանու՞մ եք, թե ինչի մասին է խոսքը։ Այդ մարդիկ կան, ես նրանց հետ խոսել եմ Մոսկվայում, ի թիվս այլ բաների, նրանց բոլոր ընկերները հայեր են, նրանք հիմա հաստատ ոչ մի Հայաստան էլ չեն գնա, այլ մարդիկ կգնան։ Դա նշանակում է, որ Ադրբեջանն արդեն կուտակել է այն ակումբը, որը պետք է տեղափոխվի այնտեղ։ Դե իսկ ի՞նչ կլինի հետո: Եվ ոչ մի խոսք Բաքվում ապրած գրեթե կես միլիոն հայերի մասին, ոչ մի խոսք։ Ոչ մի հայ չի գնա Ադրբեջան: Պատերազմ կլինի»,- նշել է Գևորգյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular