ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազին, ԱԱԾ տնօրենին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հովիկ Աղազարյանի փաստաբանը երեկ դիմել է դատախազություն` պարզելու, թե ինչպես են պատգամավորի անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի՝ վարչապետի մոտ: «Խնդրել եմ պաշտպանիս՝ դիմել Գլխավոր դատախազություն, որպեսզի համապատասխան իրավական գործընթաց ձեռնարկի՝ պարզաբանելու, թե ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեից երրորդ անձանց մոտ հայտնվել իմ անձնական ինֆորմացիան»,- ասաց Աղազարյանը։ Հիշեցնենք, որ ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հայտարարության հիման վրա հարուցված վարույթի շրջանակներում Աղազարյանն անցնում է որպես վկա, եւ շաբաթներ առաջ նրա հեռախոսը Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է, հետո դրա պարունակությունը հայտնվել է վարչապետի սեղանին, որը ՔՊ նիստում հրապարակել է դրանք, ապա տպել եւ հանձնել ՔՊ խմբակցությանը` կարդալու։

Դատախազություն դիմելուց առաջ պատգամավորի փաստաբանը գրություններ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ Գեղամ Մարգարյանին, պարզաբանում պահանջել՝ երբ, ինչու եւ ում է տրամադրվել հեռախոսը, ինչու է խախտվել Քրդատօրենսգիրքը, քննչական գործողությունների ընթացքում ձեռք բերված մասնավոր եւ ընտանեկան կյանքին վերաբերող գաղտնի տեղեկություններն ինչու եւ ինչպես են տրամադրվել այլ անձի: Դիմել է նաեւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեից ԱԱԾ-ն քննչական հանձնարարություն է ստացել՝ պատգամավորի հեռախոսը թվային խուզարկության ենթարկելու մասին, եթե այո՝ իրեն տրամադրել այդ փաստաթուղթը:

Ինչպես նաեւ՝ թե խուզարկության արդյունքում արդյո՞ք ԱԱԾ-ն հայտնաբերել է պետական անվտանգության սպառնալիքներ, եթե այո՝ ինչ գործողություններ են արվել, միջնորդությամբ դիմե՞լ են գլխավոր դատախազին՝ վարույթ նախաձեռնելու համար, եթե՝ ոչ, ինչու։ Սակայն 2 կառույցից էլ պատասխան չեն ստացել եւ դիմել են Գլխավոր դատախազություն:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular