«Կոշ»-ում եղբորն այցելության եկածը ծխախոտի գլանակի մեջ կանեփանման զանգված էր բերել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀունիսի 24-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Կ.-ին տեսակցության եկած եղբոր անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ եղած ծխախոտի գլանակների միջից հայտնաբերել եւ առգրավել են երեք գրամ ընդհանուր քաշով կանեփանման կանաչ զանգված:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: