ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուզո՞ւմ եք հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը՝ հիշեք հին հրեական անեկդոտը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն իրեն համարում է ՀԱՊԿ-ից դուրս, այնտեղ վերադարձն այլևս հնարավոր չէ, անվերադարձելիության կետը հատվել է, ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը ոչ մի առաջարկ չի ներկայացնում, վետո չի դնում և չի մասնակցում փաստաթղթերի մշակմանը և քննարկումներին։ Վարչապետը նաև նշել է, որ Ղարաբաղի հետ կապված իրավիճակը կապ չունի: «ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը սառեցնելու համատեքստում մենք ընդհանրապես չենք անդրադարձել Ղարաբաղի թեմային»,- պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը։

Tsargrad.tv-ի քաղաքական դիտորդ, ԴԺՀ-ի պետանվտանգության առաջին նախարար, ԱԴԾ պահեստազորի գնդապետ Անդրեյ Պինչուկի կարծիքով, ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության ողջ պատմությունը մանր խարդախությունների ամբողջություն է։ Օրինակ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն չցուցաբերելու մեղադրանքները հիշեցնում են մի անեկդոտ ծեր հրեայի մասին, ով երկար ժամանակ աղոթում էր աստծուն վիճակախաղում շահելու համար, և ի վերջո Աստված նրան ասել է. «Դե, ե՞րբ ես վերջապես գնելու վիճակախաղի տոմս, որ շահես»:

«Ինչպես գիտենք, Փաշինյանը երբեք պաշտոնապես օգնություն չի խնդրել ՀԱՊԿ-ից, հետևաբար այդ կազմակերպությունը, եթե, նույնիսկ, իսկապես ցանկանար օգնել նրան, ապա դա կգնահատվեր որպես ագրեսիա Հայաստանի դեմ»,- նշել է փորձագետը։

Բանն այն է, որ Փաշինյանը մասնավորապես, և Հայաստանն ընդհանրապես, ի պաշտոնե որևէ օգնություն չեն խնդրել։ Ավելին, արվել է հնարավոր ամեն ինչ Լեռնային Ղարաբաղից՝ հայկական քաղաքակրթական միավորից ազատվելու համար։ Եվ դա այն դավաճանությունն է, ինչը հաջողությամբ իրականացվել է Ադրբեջանի ղեկավարության հետ համատեղ, ընդգծել է Պինչուկը։

«Փաշինյանն ունի ծրագիր, որը միանգամայն ակնհայտ է և հակահայկական ազգային շահերի տեսանկյունից։ Այդ պլանի որոշակի մասն իրականացվել է։ Ես նկատի ունեմ Ղարաբաղից ազատվելը։ Այնուհետև եղավ համաձայնություն հայտնի տրանսպորտային միջանցքի շուրջ և հետո փորձվեց ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել: Որպեսզի այդ ծրագրերը կյանքի կոչվեն, բնականաբար, անհրաժեշտ է չանդամակցություն այլ կիսառազմական միջազգային կազմակերպություններին։ Ուստի այս ամենը միայն այդ ճանապարհի քայլերից մեկն է»,- ամփոփել է փորձագետ Պինչուկը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular