ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մուհամմադ ալ Բաշիրը կդառնա Սիրիայի անցումային կառավարության ղեկավար. լրատվամիջոցներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մուհամմադ ալ Բաշիրը կդառնա Սիրիայի անցումային կառավարության ղեկավար, ինչի մասին հայտնել  են Тasnim-ը, Reuters-ը և Al Jazeera-ն:

Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ զինված ընդդիմությունն ու իշխանությունները պայմանավորվել են իշխանության խաղաղ փոխանցման  և Սիրիայում քաոսից խուսափելու շուրջ:

Ալ Բաշիրը նախկինում աշխատել է որպես զարգացման և հումանիտար հարցերի նախարար Իդլիբում գտնվող Սիրիայի փրկության կառավարությունում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։ Կիրակի առավոտյան նրանք մտել են մայրաքաղաք Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ներսիրիական բանակցություններից հետո լքել է պաշտոնը և երկիրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular