ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում Սև ուրբաթին ռեկորդ է սահմանվել․ ինչքան գնումներ են կատարվել (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

ԱՄՆ-ում Սև ուրբաթին րոպեում 11,3 մլն դոլարի առցանց առևտուր է իրականացվել։ Ընդհանուր առմամբ օնլայն առևտրի միջոցով ԱՄՆ-ում ծախսվել է 10,8 մլրդ դոլար։

Հայաստանում Սև ուրբաթին՝ նոյեմբերի 29-ին, համաձայն ՊԵԿ-ի՝ իրականացվել է 11 մլրդ 26 մլն դրամի առևտուր։ Տպվել է 2 մլն 34 հազար 651 հատ ՀԴՄ կտրոն։

Համաձայն 2023 թվականի Սև ուրբաթի տվյալների համեմատ՝ ծախսված գումարը ավելացել է 4,7%-ով։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ առավել ակտիվորեն գնումներ կատարվել են բջջային սարքերով, ինչը կազմել է բոլոր առցանց գնումների 69%-ը: Այս տարի առցանց վաճառքներն աճել են մոտ 14.6%-ով նախորդ տարվա համեմատ՝ հաշվի առնելով գնորդների ակտիվությունը ոչ միայն մեկ օրվա ընթացքում, այլև «Սև ուրբաթ» հատուկ առաջարկների ամբողջ շաբաթվա ընթացքում:

Խանութների այցելությունների քանակը նվազել է 8.2%-ով, սակայն մեծ զեղչերի դեպքում որոշ խանութներում նկատվել են ավելի շատ այցելություններ: Զեղչերը հիմնականում տատանվել են 40%-ից 70%-ի սահմաններում: Միևնույն ժամանակ, հաճախորդները բախվել են առցանց խարդախության դեպքերի, որոնցից խուսափելու համար կարևոր է զգույշ լինել կասկածելի կայքերից գնումներ անելիս։

Այսպիսով, «Սև ուրբաթը» ոչ միայն վաճառքի բարձրացման, այլև սպառողների ուշադրության կենտրոնում է՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular