Ինչ իրավիճակ է Լարսում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը տեղեկացնում է, որ Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 1400 հայկական բեռնատար կա կուտակված։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 4654 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1359-ը հայկական են։