ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում կասեցվել է զանգերի կենտրոնների ցանցի աշխատանքը. այն խաբել է 100,000 մարդու ավելի քան 50 երկրում. ԱԴԾ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը ցուցադրել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար և «Միլթոն գրուպ» ընկերության հիմնադիր Դավիթ Կազերաշվիլիի շահերից ելնելով գործող հեռախոսային կենտրոնների միջազգային ցանցի գործունեությունը ճնշելու կադրերը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի քան 50 երկրներում 100,000 մարդ դարձել է անօրինական գործունեության զոհ, մինչդեռ զանգերի կենտրոնների եկամուտը կազմել է օրական 1 մլն դոլար։

ՌԴ ԱԴԾ-ի տվյալներով՝ պարզվել են Ռուսաստանում գործող հեռախոսային կենտրոնների ղեկավարները՝ Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Յ.  Քեսելմանը (կալանավորվել է) և Իսրայելի և Վրաստանի քաղաքացի Դ. Տոդվան (հետախուզման մեջ է):

Ընդհանուր առմամբ բերման են ենթարկվել ռուսական զանգերի կենտրոնների գրասենյակների 11 մենեջերներ և աշխատակիցներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular