ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գոլորշամաքրիչ

ՖՈՏՈ

Գոլորշամաքրիչը սարք է մակերևույթների ախտահանման և խորը մաքրման համար, դրա մեջ օգտագործվում է տաք գոլորշի ցածր խոնավությամբ: Սովորական գոլորշամաքրիչը բաղկացած է ջրի տարայից (գոլորշու կաթսա), ջեռուցման տարրից և վարդակով խողովակից: Երբ ջեռուցման տարրը միացված է, տարայի ջուրն աստիճանաբար վերածվում է գազի։ Այնուհետև այն վերածվում է գոլորշու և բարձր ճնշման տակ վարդակից փչվում մաքրվող մակերեսի վրա։ Նման գոլորշին ունի կեղտի մասնիկների միջև խորը թափանցելու և դրանք ոչնչացնելու հատկություն։ Այն լավ է ախտահանում մակերեսները, քանի որ ջրի ջերմաստիճանը, որտեղից գոլորշի է դուրս գալիս, գերազանցում է 130 C°-ը։

Հագուստի մաքրման և հարթեցման համար օգտագործվող տաք գոլորշու մասին հիշատակումներ եղել են 20-րդ դարի սկզբից էլ շատ առաջ: Մեր նախնիները շատ առարկաներ են ախտահանել և մաքրել գոլորշու միջոցով։ Նրանք իրը ​​դնում էին եռացող ջրով տարայի վրա և արդեն գոլորշով ախտահարված իրը մաքրում խոզանակով կամ այլ գործիքով։ Օրինակ այդ մեթոդն էր օգտագործում կենդանիների կաշիները մաքրելու համար։ Հռոմեացիները հայտնի են եղել գոլորշու լոգանք ընդունելու իրենց հոբբիով: Նրանք համոզված էին, որ գոլորշու օգնությամբ մաքրվում է մարմինն ու հոգին։

1680 թվականին ֆրանսիացի ֆիզիկոս Դենիս Պապենը հորինում է ավտոկլավը։ Սարքի շահագործման սկզբունքը հիմնված էր սահմանափակ կոնտեյներով ջրի ջեռուցման վրա: Երբ ջրի ջերմաստիճանը բարձրանում է, այն սկսում է ճնշման տակ դուրս հոսել: Որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան բարձր է գոլորշու ելքային հզորությունը: 1881 թվականից եվրոպացի գիտնականները հայտնաբերել են գոլորշու ախտահանման և խորը մաքրման ունակությունը։ Փորձարկումներ կատարելով նրանք նկատել են, որ գոլորշին և տաք օդը մանրէները սպանելու հատկություն ունեն։ Տաք սեղմված գոլորշին սկսել են օգտագործել վիրաբուժական գործիքների մշակման, վերքերի ախտահանման, մաքրման գործիքների և այլնի համար: Պատմական աղբյուրներում կան հղումներ 19-րդ դարում տուբերկուլյոզի բակտերիաների ոչնչացման համար տաք գոլորշու օգտագործման մասին։ Այն ժամանակ օգտագործված սարքերում գոլորշու ջերմաստիճանը չի վերահսկվել, ինչն էլ որոշակի դժվարություններ է առաջացրել։ Սակայն 20-րդ դարի սկզբին ամերիկացի գիտնականները մշակել են մի համակարգ, որը հնարավորություն է տվել վերահսկել ջրի տաքացման ջերմաստիճանը գոլորշու կաթսայում։ Այդ զարգացումները խթանել են գոլորշու գեներատորի սկզբունքի օգտագործմանը կենցաղային նպատակներով:

Գոլորշամաքրիչ սարքերի զարգացման գործում հսկայական ներդրում է ունեցել հայտնի ինժեներ, Karcher ընկերության հիմնադիր Ալֆրեդ Կարչերը: Նրա մշակած մոդելն այնքան հիանալի էր, որ այն դեռ օգտագործվում է գոլորշամաքրող սարքերի արտադրության մեջ: Կարչերն իր արտադրությունն արագորեն է սկսել ընդլայնվել, և վաճառքում հայտնվել են այնպիսի սարքեր, ինչպիսիք են էլեկտրական ցախավելները, մեքենաների լվացման սարքավորումները և չոր և թաց մաքրման համար նախատեսված փոշեկուլները: Ալֆրեդ Կարչերի ընկերությունն այդ ոլորտում ունի ավելի քան հինգ հազար արտոնագիր։ Ժամանակի ընթացքում նման տեխնոլոգիաների կենցաղային օգտագործումը սկսել է ժողովրդականություն ձեռք բերել: Առաջին կենցաղային գոլորշամաքրիչը թողարկվել է 1984 թվականին։ Այն կոչվում էր Karcher HD 555:

Այսօր ընկերություններն առաջարկում են բազմաթիվ մոդելների գոլորշամաքրիչներ տնային օգտագործման համար: Դրանք և՛ ձեռքի գոլորշամաքրիչներ են, և՛ հատակային (ավելի հզոր, ավելի ֆունկցիոնալ): Մոդելները վերջին 10 տարիների ընթացքում դարձել են ավելի քիչ ծանր, ավելի կոմպակտ և մատչելի սպառողների համար: Բայց այդ սարքի գործողության սկզբունքը մնում է անփոփոխ. բոլոր տեսակի բակտերիաների և աղտոտիչների ոչնչացում առանց քիմիական նյութերի, միայն ջրի օգտագործմամբ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular