Աշխարհում երկու առաջնորդ է մնացել՝ ես և Պուտինը. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հնչեղ հայտարարություն է արել: Նա նշել է, որ առաջիկա 2-3 ամիսները «շատ կարևոր» են լինելու աշխարհի և Թուրքիայի համար, սակայն չի բացել փակագծերը։
Ըստ թուրք առաջնորդի, աշխարհը փոխվում է», իսկ ԱՄՆ-ի կառավարումն այլ կլինի Թրամփի վարչակազմի օրոք, նրա խոսքերը մեջբերում է TRT Haber պետական հեռուստաալիքը։ Էրդողանը նաև ընդգծել է` աշխարհում երկարամյա և քաղաքականության մեջ փորձ ունեցող երկու առաջնորդներ են մնացել` ինքն ու Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը։