ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նշում է գործունեության հնգամյակը. ձեռքբերումներ և առաջիկա անելիքներ

ՄՇԱԿՈՒՅԹ

 «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019 թ.-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ: Նա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Հիմնադրամը կարևոր ներդրումն ունի մեր երկրի պատանի սերնդի երաժշտական կրթության և զարգացման գործում: Այն ստեղծվեց մեկ կարևոր առաքելությամբ ՝ բացահայտել Հայաստանի տաղանդավոր երաժիշտներին և օգնել նրանց հասնել իրենց մեծ երազանքներին: Այսօր արդեն իսկ տարբեր միջազգային մրցույթների ժամանակ հայ պատանի երաժիշտները, ներկայացնելով Հայաստանը, զբաղեցնում են պատվավոր մրցանակային տեղեր՝ բարձր պահելով առաջին հերթին մեր երկրի պատիվը: Այսպիսով՝ նրանք արդարացնում են բոլոր այն ջանքերը, որոնք հիմնադրամը ներդնում է նրանց զարգացման և կայացման գործում: Հիմնադրամի համար սա ևս ոգևորության առիթ է՝ շարունակելու իր առաքելությունը, ամեն ինչ անելու, որ հինգ տարին կրկնապատկվի, քառապատկվի և այդպես շարունակ: Այդ ճանապարհին նա շարունակելու է կարևորել կրթությունը՝ իրական քայլերի տեսքով ցույց տալով, թե ինչպիսին է ուզում տեսնել Հայաստանի ապագան դասական երաժշտության ոլորտում:

Գործունեության հինգ տարվա ընթացքում իր այս նպատակին հասնելու համար հիմնադրամը կյանքի է կոչել տարաբնույթ կրթական ծրագրեր վեց ուղղությամբ՝ վարպետության դասեր, բեմական փորձ, այցելություն համերգներ, թանգարանային այցեր, օտար լեզվի դասեր, կրթաթոշակ: Այս ընթացքում անցկացվել է 468 վարպետության դաս արտերկրում և Հայաստանում 145 արտասահմանյան հանրահայտ երաժիշտների հետ, 413 համերգային ելույթ արտերկրում և Հայաստանում, 173 համերգ, այցեր 47 թանգարան, 266 օտար լեզվի դաս, կրթաթոշակ է տրամադրվել 54 երեխայի:

Հիմնադրամը մեծ կարևորություն է տալիս արտերկրում կյանքի կոչվող կրթական ուղևորություններին: Նրա շնորհիվ պատանի երաժիշտները հնարավորություն են ստացել Դուբայում մասնակցելու Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային և InClassica միջազգային փառատոնին, Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի «Մոսկվան դիմավորում է ընկերներին» միջազգային փառատոնին, Շվեյցարիայի Ինտերլակեն միջազգային փառատոնին, Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին, մասնակցել են վարպետության դասերի Շվեյցարիայում և Գերմանիայում:

Հիմնադրամի կրթաթոշակառու հանդիսացող երաժիշտների վերջին ձեռքբերումների մասին հիշատակենք: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ Չինաստանի ազգային օպերային թատրոնում, 2024 թ.-ի նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահար Մարի Հակոբյանը՝ Չինաստանի ազգային օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ մրցույթի "Youth B" երիտասարդական խմբում առաջին մրցանակի արժանացավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը:

Ուղևորության մեկնելու հնարավորություն պատանի երաժիշտները և դասավանդողները կստանան նաև 2025 թ.-ին՝ մասնակցելով Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային, որը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին արդեն երրորդ անգամ նախաձեռնում է «Կրթական ուղևորություն» դեպի Դուբայ: Պատանի երաժիշտներն և ուսուցիչները նոր հմտություններ ձեռք կբերեն, վարպետության դասերի կմասնակցեն, և զինված գիտելիքներով ու նոր հմտություններով կվերադառնան հայրենիք՝ այս ամենը նաև մեր կրթական ու երաժշտական կյանքում ներդնելու համար:

Հիմնադրամի տեսլականն է «բարեգործությունը» վերածել «ներդրման», այն է՝ կրթել պատանի երաժիշտների սերունդ, երաժիշտներ, որոնք տարիներ անց դառնալու են մեր երկրի դեսպաններն ամբողջ աշխարհում: Հիմնադրամն իր առջև դրված այս կարևոր առաքելությունը շարունակելու է, քանի որ վստահ է՝ կրթությունը լավագույն ներդրումն է ապագայի մեջ: Այն տարածում է հայկական մշակույթն ու դասական երաժշտությունն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային բեմերում:

Այս ճանապարհն անցնելը բարդ կլիներ առանց գործընկերների, որոնք հավատում են արվեստի ու երիտասարդության ուժին: Առանց նրանց սրտացավ աջակցության, անհնար կլիներ կյանքին կոչել հիմնադրամի որևէ ծրագիր:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular